Ում խխճին է ծանրանալու Եղիազարյանի մահը

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։ Նա «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատուն: Ձերբակալվել էր դեկտեմբերին, ըստ ԱԱԾ-ի նա խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ: Չենք կարող չասել, որ խմբագրի մահվան բոթը անակնկալի բերեց շատերին, գուցե պատճառն այն էր, որ նա ոչ այնքան հայտնի էր ու հասարակական մեծ աղմուկ չառաջացրեց ոչ իր ձերբակալությամբ, ոչ էլ հացադուլով: Սակայն ուր էին պատկան մարմիններն ու իշխանությունները, երբ Եղիազարյանի պաշտպանները բարձրացրել են իր պահանջի ու հացադուլի մասին: Դատարանը դեռ չի ապացուցել Մհեր Եղիազարյանի մեղքը, եւ այսուհետ դա դառնում է գրեթե անհնար,եթե չասենք, որ Մհեր Եղիազարյանը իր մահով ապացուցեց, որ անմեղ է: Մհեր Եղիազարյանի մահը ծանրանալու է նոր իշխանության խղճին:Հացադուլի մեջ գտնվող մարդու մահը սպանություն է, իսկ այդ սպանությունն իրականացրել է այս իշխանությունը, ով չանսալով պահանջին ընդառաջ չի գնացել: 2017-֊ին Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը հացադուլ հայտարարելու շնորհիվ ազատվեց կալանքից , ազատվելուց հետո մահացավ։ Միթե նոր իշխանությունները նույնքան անգութ չեն, որքան նախկինները: Ինչն էր խանգարում փոխարիել Մհեր Եղիազարյանի կալանքը, երբ նա առանձնապես ծանր հանցանքի մեջ չէր մեդաղրվում: Միթե նա պահվում էր բանտում միայն այն պատճառով, որ նախկին իշխանությանը սպասարկու Հայոց Արծիվներ ՀԿ-ի փոխնախագահն էր: Այս իշխանության սադիզմը սահմաններ չի ճանաչում, եթե մտքներին տեղ են դնում, թիրախին ոչնչացնում են մինչեւ վերջին հյուլեն: Մինչ նախորդ իշխանության տասնյակ գող-ավազակներ, թալանչիներ վայելում են հեղափոխական իշխանությունների հովանավորչությունը, քանզի հասցրել են ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում խոնարհվել նրանց առջեւ, նոր Հայաստանի ընտրողաբար արդարադատությանը զոհ է գնում մարդ, ում մեղքը դեռ չէր էլ ապացուցվել: Բայց լինելով նախկին ռեժիմի ներկայացուցիչ նրա նկատմամբ կալանքը խափանման միջոց էր կիրառվել ու չփոխվեց նույնիսկ այն պարագայում, երբ Եղիազարյանը դիմել էր պայքարի ամենածայրահեղ միջոցին: Անի Սահակյան

դիտվել է 86 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am