Շատ մոտ ապագայում կպայմանավորվեն հինգ շրջանների եւ եւս երկու շրջանի հանձնման շուրջ՝ Ադրբեջանին

Հրապարակ օրաթերթը գրում է. Փաշինյան-Ալիեւ Դավոսյան ոչ-պաշտոնական հանդիպումից հետո ի հայտ եկան բազմաթիվ մեկնաբանություններ, հատկապես ռուսական մամուլում, որտեղ շոշափվեց այն հարցը, որ Երեւանն ու Բաքուն կարող են կնքել համաձայնագիր Ղարաբաղյան հակամարտության հարցով։ Նմանատիպ կարծիքներ հայտնեցին Ստանիսլավ Տարասովը, Մոդեստ Կոլերովը։ Տարասովն օրինակ հունիսն է համարում հայ-ադրբեջանական համաձայնագրի կնքման ժամկետ, իսկ Կոլերովը՝ մարտը։ Ընդ որում, Կոլերովը նաեւ նկատել էր, որ համաձայնագիրը վաղուց է պատրաստ։ Եվ ահա հերթական մեկնաբանը Կրեմլի գաղափարական հայր համարվող Ալեքսանդր Դուգինն է, ով հանդիսանում է Եվրասիականության միջազգային շարժման ղեկավարը։ Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է հետեւյալը․ «Բանն այն է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի գործողությունների միջեւ կա որոշակի կապ եւ հետեւողականություն։ Ռուսաստանը ոչ թե չեզոք դիտորդ է, այլ եռանդուն մասնակից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ կա կատարյալ փոխհասկացողություն հինգ շրջանների հանձնման հարցում, որին հաջորդելու է եւս երկու շրջանի հանձնում, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջ։ Նման համաձայնություն կայացել է Հայաստանի նախկին ղեկավարության օրոք»։ Ռուսաստանցի փորձագետը նշել է, որ փոփոխված պարամետր է դարձել միայն Փաշինյանի դիրքորոշումը։ «Նա /Փաշինյանը/ իշխանության եկել է հակառուսական, ազգայնական, լիբերալ եւ արեւմտամետ ուժերի տրամադրությունների ալիքի շնորհիվ, սակայն ինքն էլ է հասկանում, որ նախորդ իշխանությունների կողմից ձեռք բերած համաձայնությունների հետագա սաբոտաժը կարող է հենց իրեն վնասել»,- հավելել է Դուգինը։ Նա նաեւ կարծում է, որ այժմ կան մի շարք գործողններ, որոնք թույլ են տալիս, որպեսզի Փաշինյանը ողջամիտ կեցվածք որդեգրի Ղարաբաղյան հակամարտության հարցում եւ սկսի գործնական քայլեր արդեն այս գարնանը։ Այդուհանդերձ նա Մոսկվայի եւ Բաքվի կեցվածքները համարում է սինխորն եւ վճռական։ «Այս պայմաններում ես չեմ բացառում, որ առաջիկայում, շատ մոտ ապագայում կպայմանավորվեն հինգ շրջանների եւ եւս երկու շրջանի հանձնման շուրջ՝ Ադրբեջանին, որից հետո կսկսվի նոր փուլը»,- ամփոփել է ռուսաստանցի մեկնաբանը։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am