Հրապարակային հարցեր Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին

Պարոն Օհանյան, երեկ կարդացի Ձեր գրառումը ֆեյսբուքում և մի քանի կարևոր հարցեր առաջացան, որոնք ուզում էի ոչ հրապարակային ուղղել Ձեզ, բայց որոշեցի այն բաց նամակի ձևաչափով անել: Պարոն Օհանյան, Դուք Ձեր գրառման մեջ անընդհատ հիշատակում եք սպայական պատվի մասին, բանակի հրամանատարությանը ճնշելու, պատժելու անթույլատրելիության և դավաճանել չդավաճանելու մասին: Ես, անկեղծ ասած, մեծ ափսոսանքով էի կարդում ձեր` բարոյախրատական, հուզական և Գեներալի դիրքերից գրված գրառումը, քանի որ Դուք Ձեր նշածները վերջին տարիների ընթացքում առնվազն մի քանի անգամ խախտել և ոտնատակ եք տվել: Հիմա խնդրում եմ սպայական բարձունքից կարդացեք և փորձեք պտասխանել հետևյալ հարցերին. -Չէի՞ք հիշում սպայական սկզբունքների ու բարոյականության մասին, երբ տարիներ առաջ հրապարակային սատարում էիք Գնդապետ Վանոյանին և ևս երկու սպաների գնդակահարած մարդկանց և նրանց հռչակում «քաղբանտարկյալներ»: Այդ ժամանակ որտե՞ղ էր Ձեր սպայական բարձրագույն ուսադիրների նկատմամբ հարգանքը: -Որտե՞ղ էր Ձեր սպայական ինքնասիրությունը, երբ Ռոբերտ Քոչարյանին` Ձեր Գերագույն գլխավոր հրամանատարին և Ձեր մարտական ընկերոջը` Յուրի Խաչատուրովին մարտի 1-ի գործով կալանավորում էին: Այդ ժամանակ Ձեզ չէին ներգրավվել գործում այդ պատճառո՞վ չէիք հիշում գործի մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ կատարյալ մորթապաշտություն: -Երբ մի քանի օր առաջ Ձեզ կանչում էին հարցաքննության «ինչ-որ» երկաթուղի ապամոնտաժելու գործով (երկաթուղու անունն ու գործի մանրամասները չեմ նշում Դուք լավ գիտեք ինչի մասին եմ խոսում) ինչո՞ւ էիք Սերժ Սարգսյանի վրա այդպիսի հաճույքով ցուցմունք գրում, պարոն Գեներալ: Լավ իմանալո՞վ, որ Ձեզ հարցաքննողներին դա դուր կգա՞, թե նորից սեփական անձն էիք փրկում: Իսկ չէի՞ք մտածում, որ էդ երկաթուղին քանդելու մեջ ոչ մի անօրինական բան չկար ու Սերժ Սարգսյանը գնալու էր ու ամոթանք տար քննիչին (ինչն էլ արել է), իսկ արդյունքում Ձեր հաշվին ավելանալու էր ևս մեկ դավաճանություն: -Կասկած չունեմ, որ Դուք պատրաստ էիք մարտի 1-ի գործով ցուցմունքներ տալ բոլոր Ձեր ընկերների վրա, եթե իշխանությունները պատրաստ լինեին Ձեզ այդ ամենից հետո ազատել պատասխանատվությունից: Անկեղծ եղեք և ասեք, որ դավաճանությունն ու մորթապաշտությունը սպային վայել հատկություններ չեն և որ Դուք վաղուց անցել եք Ռուբիկոնն այդ համատեքստում: Հ.Գ. Մարտի 1-ի գործով հենց Դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք, քանի որ կրկնակի դավաճանությունը որևէ մեկի կողմից չի ներվում, իսկ սպայական դավաճանությունը պատժվում է գնդակահարությամբ: Մնացեք խաղաղությամբ, պարոն Օհանյան և հաճախակի հիշեք իմ թվարկած դեպքերը:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am