Մի բան հստակ է։ Այսօր մենք կանգնած ենք լրջագույն խնդիրների առջև. Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ շատերն են հարցնում, արդյոք այսքան տարի պայքարել եմ և արդյոք գիշեր-ցերեկ պայքարի առաջնագծում և վտանգի մեջ էի այսպիսի Հայաստանի համար։ Արդեն շատերն են ծաղրում շարժման ազդեցիկ սիմվոլները և մասնավորապես թմբկազարկը։ Արդեն շատերն են մոռացել Սերժ Սարգսյանի իշխանությունը և իրենց իսկ լռությունը։ Ժամանակն է պատասխանել։ Չնայած բոլոր խնդիրների և սխալների առկայությանը, չնայած բոլոր այն երևույթներին, որոնք այս Հայաստանը հեռու են տանում իմ երազանքների և պատկերացումների Հայաստանից, այնուամենայնիվ հստակ պատասխանում եմ բոլորի՛դ։ Գնահատականներումս լինելով միշտ հնարավորինս օբյեկտիվ և անաչառ, առաջնորդվելով պայքարը՝ հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահի սկզբունքով, հաշվի առնելով արտաքին քաղաքական դերակատարումները թավշյա հեղափոխության նկատմամբ, ցանկանում եմ փաստել, որ, եթե կրկին ստեղծվի նույն իրավիճակը, ինչը 2018թ.-ի ապրիլից առաջ էր, ես կրկին ոտքի կկանգնեմ, կհամախմբեմ թե՛ նախաձեռնությանս անդամներին, թե՛ բոլոր ընկերներիս, թե՛ պարզապես անծանոթ այլ պայքարող քաղաքացիներին, և ինչպես արել եմ անցյալ տարի՝ Երևանի մատույցներում կդիմավորեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը, կլինեմ փողոցներում, կվերահսկեմ ինձ տրված Մաշտոցի պողոտայի հատվածը (ինչպես որոշվել էր հեղափոխական թիմի կողմից) և առանց մեկ վարկյան մտածելու ամեն ջանք ու եռանդ կդնեմ՝ ազատվելու Սերժ Սարգսյանի ռեժիմից։ Մի բան հստակ է։ Այսօր մենք կանգնած ենք լրջագույն խնդիրների առջև։ Այդ խնդիրներն արդեն իսկ ամբողջական կործանման են տանում մեր՝առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող պետությունը։ Հասարակության գնահատականները և վերաբերմունքը, մեղմ ասած, անհասկանալի և անընդունելի է։ Հասարակության մեջ իրապես, ամբողջովին մեռած է պետության հանդեպ հարգանքն ու սերը, նվիրվածությունը ( պետությունը, հայրենիքը չխառնել օրվա իշխանության հետ)։ Ժողովրդի մեջ մեռած են արժեքները, որոնց բացակայության արդյունքում էր ստեղծվել նախորդ հանցավոր ռեժիմը և որոնց վերարժևորման և վերբարձացման արդյունքնում կարող ենք ոտքի կանգնեցնել և ճահճից հանել մեր պետությունը։ Իշխանությանը միշտ է պետք քննադատել։ Քննադատել, այլ ոչ թե ներխուժել անձնական և ընտանեկան տիրույթ։ Քննադատել իշխանությանը՝ որպես իշխանավոր, այլ ոչ թե որպես կին կամ տղամարդ։ Կարելի է չընդունել իշխանությանը և նրա քայլերը, լինել ընդդիմադիր և անկոտրում, գաղափարական պայքար մղել իշխանության դեմ, բայց երբե՛ք ու երբե՛ք ընդդիմություն-իշխանություն քաղաքական պայքարը, չի՛ կարելի խառնել պետության շահի և երկրի անկախության, անվտանգության, քաղաքացիների ազատության համար մղվող անվերջանալի պայքարին... Հ.Գ. Չգիտեմ, թե ովքեր կհիշեն իմ անզիջում և երբեմն էլ վիրավորական տոնայնություն պարունակող պայքարը նախկին իշխանությունների դեմ, բայց հիշողները միաբերան կարող են փաստել, որ 5 տարվա պայքարիս ընթացքում՝ հայհոյելով Սերժ Սարգսյանին՝ որպես անցյալում ստեղծված իրավիճակի պատասխանատու, երբեք չեմ վիրավորել նրա ընտանիքի և՛ ոչ մի անդամի, ո՛չ կնոջը, ո՛չ երեխաներին, և ոչ էլ թոռնիկներին։ Էլ ու՞ր մնաց, թե վիրավորեի իշխանության մյուս ներկայացուցիչների հարազատներին...»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am