«Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե թշնամին որ ժամին կգա»․ Էջմիածնում բանակի օրվա առիթով պատարագ է մատուցվել

Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ-մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ հունվարի 27-ին մատուցվել է Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ ՏՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ: Այս մասին  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից Սուրբ Պատարագի ընթացքում Վրթանես Սրբազանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ ի մասնավորի նշելով, որ հայ քրիստոնյան թե՛ հոգևոր, թե՛ առօրյա կյանքում և թե՛ ծառայության մեջ մշտապես պետք է լինի արթուն, որովհետև զգոնությունը թուլացնելու, թմրելու ու ննջելու իրավունք չունի, այլապես անխուսափելի կորուստներ կունենա: «Սակայն ինչպես որ չարը՝ սատանան է փորձում քրիստոնյա մարդու զգոնությունը թուլացնելուշադրությունը շեղել փրկության գերխնդրից շեղելու համարայդպես էլ մեր մարմնավոր թշնամին է փորձում մեր ընդհանուրայդ թվում՝բանակի ուշադրությունը շեղել և մեր արթնությունը չեզոքացնել զանազան ճանապարհներով ու ստոր միջոցներովՀետևաբար այս կոչնարդիական է բազմապատիկ չափով և միշտ հնչում է այսպես. «Արթո՛ւն կացեք և պատրա՛ստ եղեքորովհետև չգիտեքթե թշնամին որժամին կգա»: Արթնության և թշնամուն դիմագրավելու այս կոչը երեք մակարդակ ունի՝ անհատականընտանեկան ու պետականև այս մակարդակներիցև ոչ մեկում ծուլությունն ու թմբիրըինչպես նաև «ութերորդ մահացու մեղք» անտարբերությունը, «այս խնդիրն ինձ չի վերաբերում»-ը տեղչունենդրանք ուղղակի անթույլատրելի են: Անհատական պատրաստության ու զգոնության լավագույն օրինակներից մեկը հենց զինվորականի կերպարն է՝ անկախ աստիճանիցԾառայության ողջ ընթացքում զինվորի գոտին կապված էոր խորհրդանշումէ ամեն վայրկյան թշնամուն դիմագրավելու և մարտի նետվելու նրա պատրաստակամությունըԱյդ պահը հեռու էթե մոտ՝ ոչ ոք չգիտիՈվ ժամը գիտիկարող է անհրաժեշտ պահին հսկելիսկ ով չգիտիամենժամ պիտի հսկիՄեր դեպքում երկրորդն էուստի, հայ զինվորն ու զորականը զօրուգիշեր են հսկում և պատվով կատարում իրենց ծառայողական պարտականությունները՝ իրենց զրկելով բաղձալի հանգստինույնիսկ կարճատև պահերիցԳոտին մեջքներին կապած ու ճրագը վառած (հմմտՂուկԺԲ 35) սպասելըավետարանական պատմության նմանությամբնշանակում է հանգստի չտրվելորովհետև երբ ցկյանսծառայության ժամկետը լրանաայն ժամանակ միայն ծառաներըմեր դեպքում՝ զինվորն ու զորականըկարող են գոտիներն արձակելճրագները մարել ու գիշերային հանգիստը վայելել: Գաղտնիք չէոր մենք բանակ-ժողովուրդ ենքբանակ՝ նորածնից մինչև ալեհեր ծերունիիսկ այդպիսին լինել մեզ պարտադրել է պատմական մեր բարդ ճանապարհըուստի վերը նկարագրված ձևով ուղղակիպարտավոր ենք միշտ արթուն հսկել՝ բոլորով զինվոր դարձած՝ երբեք գոտիներս չթուլացնելովԱյդպիսի զգաստության ու արթնության պահերը ազգի լինել-չլինելու օրերին ակնհայտ ու անուրանալի արդյունքեն տվելուստի և իբրև հավիտենական օրինակ մեր աչքի առջևից չպիտի հեռացնենք», - ասել է Սրբազան Հայրը՝ հորդորելով արթնություն պահելու, զգոն ու սթափ մնալու հարցում մշտապես աղոթքի կանգնել, քանի որ աղոթքը մտքին պարզություն ու զորություն է հաղորդում և մղում միակ ճիշտ որոշումը կայացնելու, ինչը շիտակ լինելուց զատ՝ հաճելի է նաև Աստծուն: Վերջում Վրթանես Սրբազանը, շնորհավորելով ներկաներին Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ, մաղթել է, որ մշտապես արթուն լինեն, համարժեք գործերով ու քայլերով դիմագրավեն թշնամու ոտնձգությունները՝ գոտեպնդված մարմնավոր ու հոգևոր սպառազինությամբ: Ս. Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին Երկնավոր Տիրոջը Հայաստան աշխարհի խաղաղության ու անսասանության և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար: Այնուհետև Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Հայրապետն օրհնել է սպայական անձնակազմին ու զինվորներին բաշխվելիք «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշանները: Ապա Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խնդրանքին, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների: Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել  Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին, Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին, ՀՀ ՊՆ ԲՍԽ խմբի անդամ գենարալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Աղասի Բագրատունյանին, ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին և ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Կիրակոսյանին: Վեհափառ Հայրապետը նաև «Աշոտ Երկաթի Խաչ» կրծքանշաններ է հանձնել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, պաշտպանության նախարարի տեղակալներին, վարչության պետերին ու բարձրաստիճան սպաներին: Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացել են պարգևների: «Անդրանիկ Օզանյան» մեդալով են պարգևատրվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ է հանձնվել Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Արամ քահանա Միրզոյանին, Արարատյան Հայրապետական թեմի Երևան քաղաքի Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանին, գնդերեցներ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանին ու Տ. Երեմիա քահանա Սարգսյանին: «Դրաստամատ Կանայան» մեդալ է շնորհվել գնդերցներ Բարեշնորհ Գևորգ սարկավագ Ստեփանյանին, Մանվել սարկավագ Սարգսյանին և Հակոբ սարկավագ Մալխասյանին: Շնորհաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելով ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին Բանակի օրվա կապակցությամբ, ուրախությամբ արձանագրել է, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել բանակին նվիրված տոնը Մայր Աթոռում սկսել աղոթքով՝ Հայրենիքի ու նրա պահապանների համար Երկնավոր Տիրոջից հայցելով խաղաղություն և ոգու անսասանություն: Նորին Սրբությունը Հայոց բանակի քաջազուն մարտիկներին մաղթել է, որպեսզի Ամենակալ Տերը մշտապես ամուր պահի նրանց բազուկը և երբեք չխաթարվի Հայոց աշխարհի սահմանների խաղաղությունը: Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարը, շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին, շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին զինվորականների նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար: Դավիթ Տոնոյանը կարևորել է գնդերեցների ծառայությունը ՀՀ զինված ուժերում, նաև վստահեցրել, որ Հայոց բանակի քաջարի զինվորները հանդարտ հոգով և անսասան հավատով անելու են առավելագույնը հանուն Հայրենիքի պաշտպանության:

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am