ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. hetq.am

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Դավիթ Անանյանը կառավարության որոշմամբ ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018թ. մայիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ հայտարարագրի՝ նա երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարի տեղակալի աշխատավարձի ամսական դրույքաչափը կազմում է 562 190 դրամ, իսկ ՊԵԿ  նախագահինը՝ 793 680 դրամ: Ստացվում է, որ Դավիթ Անանյանը, հաշվետու տարվա կտրվածքով, նախարարի տեղակալ է աշխատել մոտ 5 ամիս՝ ընդհանուր մոտ 2 մլն 810 հազար դրամ աշխատավարձով, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ 7 ամիս: ՊԵԿ նախագահի 7 ամսվա աշխատավարձի չափը կազմում է մոտ 5 մլն 555 հազար դրամ: Այսինքն՝ Դավիթ Անանյանի զուտ աշխատավարձը տարվա կտրվածքով կազմել է մոտ 8 մլն 365 հազար դրամ: Այս գումարի մեջ է մտնում նաև հարկերը: Մինչդեռ Դավիթ Անանյանը հայտարարագրել է ամսական աշխատավարձից մոտ 14 մլն 924 հազար դրամ ավելի, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարներից: Ananyan.jpg (106 KB) Մամուլը անդրադարձել է ՊԵԿ նախագահի տարեվերջյան պարգևատրումներին, որը հասնում էր մի քանի միլիոն դրամի: ՊԵԿ նախագահը լրագրողներին այդպես էլ հաստակ չասաց, թե որքան պարգևատրում է ստացել պետական բյուջեից: Համադրելով այս տվյալները՝ ստացվում է, որ տարվա կտրվածքով աշխատավարձից զատ ՊԵԿ նախագահը ստացել է մոտ 15 մլն դրամ պարգևատրում կամ դրան հավասարեցված այլ վճարներ: Ուշագրավն այն է, որ պաշտոնյաները հայտարարագրում են «մաքուր» եկամուտը՝ հարկերը հանած: Ընդհանուր առմամբ 2018թ. Դավիթ Անանյանը հայտարարագրել է մոտ 43 մլն 161 հազար դրամի եկամուտ, որից 23 մլն 291 հազար դրամը աշխատավարձն է և դրան հավասարեցված այլ վճարումները, 15 մլն դրամը՝ բաժնեմասից ստացած եկամուտը, 4 մլն 975 դրամը՝ բաժնեմասի օտարումը: ՊԵԿ նախագահը եկամուտ է ստացել նաև արտարժույթով, որը կազմում է 12 724 եվրո: Նշված եկամուտը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և այլ եկամուտներից: Պեկ նախագահին նաև գումար են պարտք՝ հանձնել է փոխառություն, որի չափը 2018թ. տարեվերջին կազմել է մոտ 1 մլն 699 հազար դրամ:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am