Մակերեսային տեղեկացվածությամբ շեշտադրումները կարող են երկրին մեծ վնաս հասցնել. Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում ասուլիսում նրա մի քանի հայտարարություններին ու հայտնել մտահոգություններ։ Իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը գրում է. «Մտահոգությամբ լսեցի ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու առթիվ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսի որոշ հատվածներ, որոնք ցույց են տալիս, որ վարչապետի շրջապատում այսպիսի կարևոր միջոցառումների և դրան հաջորդող ճեպազրույցների համար խիստ անհրաժեշտ բարձրակարգ մասնագետների պակաս կա, ովքեր պարտավոր կլինեն արժանահավատ փաստական տեղեկություններ փոխանցել երկրի ղեկավարին։ Մակերեսային տեղեկացվածությամբ շեշտադրումները, այս և ցանկացած այլ պարագայում, կարող են երկրին մեծ վնաս հասցնել։ Այսպես, վարչապետը ասում է․ Ну Барак Обама президент Соединенных Штатов, он считал, что президент Буш сделал неправильно, когда ввел войска в Ирак․ Այդպիսի շեշտադրումներ շատ ենք լսել նեոպահպանողական ամերիկյան (և ոչ միայն) փորձագիտական շրջանակներում։ Այստեղ խնդրահարույց է «զորք մտցնել» ձևակերպումը։ Մի ճշգրտում միայն․ ԱՄՆ Սենատի 2002թ․ հոկտեմբերի 16-ի 114 բանաձևում հստակ ամրագրված է «Իրաքի հանդեպ ռազմական ուժի կիրառում» Use of Military Force Against Iraq: Մինչև 2008թ․ նախագահական ընտրությունները, այսինքն մինչև Օբամայի ընտրությունը 2007 թվականին, բոլոր հարցումների համաձայն ամերիկացիների 55%-ը կարծում էր, որ իրաքյան պատերազմը պետք է դադարեցնել, իսկ 2008թ․ նախագահական ընտրություններում գրանցված ընտրողների (registered voters) 51%-ը պահանջում էր դուրս բերել ամերիկյան զորքերը Իրաքից։ Он решил сделать прямо противоположное: отозвать, снять войска из Ирака․ Իրականությունը, սակայն, կապ չունի այս հայտարարության հետ։ Ամերիկյան զորքերը, որոնք Բաղդադ էին խուժել Բուշի հրամանով՝ 2003թ մարտի 19-ից-ապրիլի 9-ը տևած ցամաքային և օդային գործողության արդյունքում, այդ երկրից դուրս բերելու մասին որոշումը կայացրել էր նույն Ջորջ Բուշ կրտսերը իր նախագահության ավարտին՝ 2008թ. դեկտեմբերի 14-ին։ Բաղդադում ԱՄՆ նախագահի և Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքի հետ «Ուժի կարգավիճակի» Status of Forces մասին կնքված համաձայնագիրը ենթադրում էր ամերիկյան զորքերի դուրս բերում Իրաքից մինչև 2012 թվականը։ Վստահաբար, Բարաք Օբամային կարելի է մեղադրել, որ նա ոչինչ չձեռնարկեց այդ համաձայնությունը կասեցնելու ուղղությամբ։ Մինչ օրս այդպես էլ վարվում են ամերիկացի շարքային փորձագետներն ու վերլուծաբանները։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետն էլ իր կարծիքը ձևավորել է ԱՄՆ դեմոկրատական վարչակարգի դեմ քարոզարշավ ծավալած փորձագիտական շրջանակների ազդեցության տակ, բայց դա խիստ սուբյեկտիվ մոտեցում է և սխալ է այդ կարծիքը հնչեցնել, որպես Հայաստանի տեսակետ։ Իր հաջորդ ընտրության շեմին ամերիկյան զորքը Իրաքից դուրս չբերելու համար ԱՄՆ 43-րդ նախագահը պետք է վերստին սկսեր բանակցել Իրաքի իշխանության հետ, մինչդեռ 2011 թվականին բոլոր հարցումների համաձայն ամերիկացիների 75 տոկոսը և Իրաքի բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված էին, որ ամերիկյան զորքերը պետք է դուրս բերել Իրաքից։ И что мы получили? Получили Исламское государство․ Շատ պարզունակ քարոզչական թեզ է՝ ներամերիկյան կամ նեոպահպանողական-դեմոկրատական դիմակայության տիրույթում։ Մերձավոր արևելքի մասնագետները, պատմաբանները, կոնֆլիկտաբանները ցայսօր համոզված չեն՝ կարո՞ղ էր արդյոք ամերիկյան ռազմական ներկայությունը Իրաքում զսպել Իսլամական պետության կազմավորումն ու հետագա տարածումը դեպի Սիրիա։ Ես հատուկ նշեցի մասնագետների մասին։ Այդ վեճը հենց նրանց գործն է, բայց ոչ Հայաստանի առաջնորդի, որովհետև անցյալի վերաբերյալ այդպիսի վեճերն ի վերջո ոչ մի տեղ չեն տանում։ Իսկ Իսլամական պետության կազմավորման նախադրյալները 2014 թվականին հետևյալն էին՝ - Իրաքի՝ մեծությամբ երկրորդ 2 միլիոն բնակչությամբ Մոսուլի գրավումը 2014թ․ հունիսի 10-ին մի խմբավորման կողմից, որն այդ ժամանակ իրեն կոչում էր «Իրաքի և Լևանտայի իսլամական հանրապետություն», - ԻԼԻՊ-ի կողմից նվաճված Մոսուլում 2003 թվականից ի վեր ամերիկյան բարձրակարգ սպառազինությունն ու տեխնիկայի գոյությունը, և Իրաքի կենտրոնական բանկի Մոսուլի մասնաճյուղի պահուստներում հայտնաբերված շուրջ 500 միլիոն դոլար կանխիկ փողը, - Սիրիայից սուննի մի քանի հարյուր զինվորականների և ապա հազարավոր փախստականների անարգել մուտքը Իրաք, - Իրաքի կանոնավոր բանակից զինվորականների փախուստի պատճառով ահաբեկիչների կողմից Տիգրիսի ափին գտնվող բնակավայրերի՝ այդ թվում նավթի մեծ պաշարներով հարուստ Բայջիի և Սադամ Հուսեյնի ծննդավայր Տիկրիտի գրավումը - 2014թ․վերջին ողջ աշխարհում սարսուռ առաջացրած ամերիկացի լրագրողների, միսիոներների գլխատումը պատկերող տեսանյութերի տարածումը - շիիթական մեծամասնության և սուննի փոքրամասնության միջև օրավուր աճող հակամարտությունը, - ընդհատակյա Ալ-Ղաիդայի ցանցը, որը շարունակում էր գործել նույնիսկ հորդանանյան ահաբեկիչ ազ-Զարքավիի սպանությունից հետո, Եվ սա դեռ ամբողջական ցուցակը չէ...»։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am