Մեկ շաբաթ առաջ դատարանը մերժել էր դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ գտնվող և այսօր մահացած Մհեր Եղիազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ընդամենը մեկ շաբաթ առաջ մերժել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ գտնվող և այսօր մահացած Մհեր Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Եղիազարյանի փաստաբան Վահե Արմենակյանը: Պաշտպանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ դատավարությանը ներկա է եղել նաև Եղիազարյանը, ով գտնվում էր ակնհայտ առողջական վատ վիճակում։ «Նա մասնակցում էր և նկատելի էր ակնհայտ, որ ծայրահեղ վիճակում է գտնվում, և այդ պայմաններում, փաստորեն, մերժվել է մեր միջնորդությունը, չնայած նրան, որ նույնիսկ պատգամավորների, նաև կազմակերպությունների երաշխավորություն կար»,-ասաց նա և նշեց, որ Ազգային ժողովի երկու պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը, երաշխավորություն էին ներկայացրել, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Եղիազարյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի: Բացի այդ, Վահե Արմենակյանը նաև հավելեց, որ առաջարկվել էր զգալի չափով` հինգ միլիոն դրամի չափով գրավ: «Այն դեպքում, երբ նրան վերագրվող խարդախության մեղադրանքը, որ, իբրև, հափշտակել է, կազմում էր մոտավորապես 10 մլն դրամ, որից կեսը վերականգնվել է այս ընթացքում: Ցանկանում եմ շեշտել, որ մենք չենք ընդունում մեղադրանքը, դա քաղաքացիաիրավական խնդիր է, պարտավորությունների հարց է եղել ֆիզիկական անձանց միջև, և վստահ եմ` նախաքննության ընթացում կհերքվեր այդ հոդվածը»,-ասաց նա: Փաստաբանն ասաց, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրենք արդեն իսկ բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, և այն պետք է քննվեր հունվարի 29-ին: Նշենք, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը (51 տարեկան), 2018 թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքի մեջ կասկածվելու համար: Նա 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ էր: Հարցին, թե ինչո՞ւ պատշաճ հանրային իրազեկում չի արվել, հատկապես, որ Եղիազարյանը եղել է Haynews.am կայքի համակարգողը, փաստաբանն ասաց, որ Haynews.am կայքով ամեն օր ինֆորմացիա է տրվել, որ այդ անձնավորությունը հացադուլ է հայտարարել և համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: «Հանրային իրազեկում եղել է, բայց չգիտեմ ինչպես է ստացվել, որ հանրային լայն արձագանք չի ստացել։ Ամեն օր ինֆորմացիա տրվել է թե՛ այդ լրատվամիջոցով, թե՛ սոցցանցերի միջոցով»,-ասաց նա: Ըստ Վահե Արմենակյանի՝ մեղսագրվող արարքը շարքային գործ էր: «Այդպես հազարավոր գործեր են այսօր քննվում Հայաստանում։ Այն մարդկանց 80-90 տոկոսը, ում մեղսագրվում են այդ կարգի հոդվածները, դրսում են գրավով կամ խափանման այլ միջոցների ընտրմամբ: Հիմա թե այս պայմաններում ինչու որոշում կայացվեց, որ պետք է գրավը մերժել, մենք բացատրություն չունենք»,-ասաց նա: Վահե Արմենակյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկը Եղիազարյանի նկատմամբ իր պարտականությունները հստակ կատարել է: «Միշտ բուժզննություն անցել է, բայց նաև գիտենք, որ ՔԿՀ-ն հնարավորություն չունի, որ կարողանա ակտիվ բժշկական միջամտություն անել, բայց 2 անգամ Եղիազարյանի պահանջով շտապօգնություն են կանչել, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջին անգամ հիվանդանոց տեղափոխել են հունվարի 12-ին, այսինքն` մոտ 35 օր ինքը հացադուլի մեջ է եղել։ Հիվանդանոցում ասել են, որ իր վիճակը նորմալ է, առողջական վիճակը վատ չէ և ստացիոնար բուժման կարիք չունի։ Մահից 13 օր առաջ ինչպե՞ս կարող էր նրա առողջական վիճակը նորմալ լինել»,-ասաց նա: Նա «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի պատճառաբանությունը, թե Եղիազարյանը հրաժարվել է բուժում ստանալ, գլյուկոզա ստանալ և ինքնակամ լքել է հիվանդանոցը, տեղին չի համարում: «Եղիազարյանը հացադուլ է հայտարարել, իրենք պետք է գլյուկոզա սրսկեին, այսինք` այդ հացադուլի իմաստը կորում է: Եթե պահեին ԲԿ–ում` իրենց վերահսկողության տակ, շատ հնարավոր է և՛ հացադուլից հրաժարվեր, և՛ ընդուներ։ Այսինք` ոչ թե Եղիազարյանի կամքը պետք է հաշվի առնվեր, այլ մասնագիտական դիրքորոշում պետք է հայտնեին` մարդը ստացիոնար բուժօգնության կարիք ունե՞ր, թե՞ չուներ»,-ասաց նա: Արմենակյանը նշեց, որ դեռևս չգիտեն` ինչ քայլեր կձեռնարկեն նման զարգացումներից հետո։ Նա ասաց, որ փաստաբանական խումբը կխորհրդակցի հարազատների և կորոշեն, դեռևս որոշում չեն կայացրել:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am