Պարոն Փաշինյան, ձեր վերջին ելույթները և դիմումներն ուղղված են ամբոխին, ոչ թե ժողովրդին

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադիր նայեցի վարչապետի լայվը Դավոսից: Ասել, թե հուզված եմ ու զարմացած, կնշանակի ոչինչ չասել: Չեմ ուզում անդադառնալ Ալիևի հետ հանդիպման «բացատրություններին», դա այլ թեմա է, որի մասին դեռ կխոսեմ: Հիմա այլ բանի մասին. վարչապետը դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, որ մարզպետների մոտ անընդհատ սոցիալապես անապահով մարդիկ են գալիս, ապրուստի փող են ուզում, ու որ բյուջեից փող ենք տալիս, իրենք էլ կկարողանան իրենց գրպանից մարդկանց օգնել: Երկու անգամ լսեցի այս կտորը, որովհետև առաջին անգամ չհավատացի, որ պետական գործիչը կարող է նման բան ասել: Փաստորեն, երկրում առկա սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը լուծելու շատ հեշտ ճանապարհ կա, մենք էլ տանջվում, ուրիշ երկրների փորձ ենք ուսումնասիրում, համակարգային լուծումներ փնտրում: Ընդամենը պետք է պարգևավճարներ տալ պետական պաշտոնյաներին, նրանք էլ թող իրենց հայեցողությամբ որոշեն, թե ում ինչքան կբաժանեն իրենց գրպանից: Էլ ինչ Սոցապ նախարարություն, ինչ տարատեսակ ֆոնդեր ու բարեգործական ծրագրեր: Ճիշտ է, ես չեմ պատկերացնում, ինչպես են որոշելու, թե ով է ավելի «արժանի» ողորմության, բայց դատելով Արարատի մարզի ձեր խիստ «պրոֆեսիոնալ» կադրից, մի լուծում կգտնեն. օրինակ, օգնություն խնդրողը թող 3 անգամ երդվի ձեռքերը առաջ դրած, որ հանկարծ խաչ չանի: Պարոն Փաշինյան, երբ ձեր հեկտար չիմացող մարզպետի ու հեռուստաեթերներում հարցազրույց տվող ձեր ուժի պատգամավորուհիների ֆոնին դուք խոսում եք այն մասին, որ պետք է շատ վճարեք, որ պրոֆեսիոնալ մասնագետները գան աշխատելու, ես հիշում եմ Սերժ Սարգսյանի ելույթները, երբ կատաստրոֆիկ արտագաղթի ֆոնին խոսում էր 4 միլիոն բնակչություն ունենալու մասին: Պարոն Փաշինյան, ձեր վերջին ելույթները և դիմումներն ուղղված են ամբոխին, ոչ թե ժողովրդին: Ենթադրում եմ, գիտեք տարբերությունը` ժողովուրդը միշտ խելացի է, այդ ամբոխն է, որ անգիտակից է»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am