Չփորձե´ք, հորս մահվան հանգամանքն օգտագործելով, ինքնահաստատվեք. Վազգեն Եղիազարյան

Մհեր Եղիազարյանի որդին՝ Վազգեն Եղիազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ կյանքիս ամենադժվարին պահին դուք մեր կողքին եք ու ուժ եք տալիս, կիսում եք իմ ընտանիքի վիշտն ու դժբախտությունը, իմացե՜ք առանց ձեր աջակցության ես ուղղակի չէի դիմանա... Հորս վերջին անգամ տեսել էի դեկտեմբերի 5֊ին՝ դատարանում, երբ որոշվեց նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու և նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին։ Հանդիպել ենք մի քանի րոպե ու ամբողջ այդ ժամանակահատվածում խնդրում էի, որ նա դադարեցնի (այն ժամանակ դեռ 2 օր տևող) հացադուլը, վստահ էի, որ այդքան փորձությունների միջով անցած մարդու համար սա հերթական դժվարությունն էր, որը նա կհաղթահարի այնպես՝ ինչպես միշտ էր արել, բայց... Ուզում եմ անդրադառնամ մի խնդրի, որի մասին դժվար խոսեի, եթե այդքան չանցներ բարոյականության սահմանները. Հարգելի ԱԺ պատգամավորներ և ոչ միայն (անուններ չեմ նշում, կարդալով այս տողերը դուք միանգամից կհասկանաք, որ խոսքը հենց Ձեր մասին է), իսկ դուք հիշում ե՞ք, որ ես կամ իմ հոր հարազատ մարդիկ դիմում էին Ձեզ, որպեսզի դուք տրամադրեիք անձնական երաշխավորություն, որը դատարանի համար ավելի համոզիչ կլիներ, որ Մ.Եղիազարյանը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և առաջին իսկ կանչի դեպքում կներկայանա և չի խոչընդոտի նախաքնության ընթացքին։ Միգուցե հասկանալով, որ նրա մասնակցությամբ քրեական գործի մութ անկյուններում թաքնված է քաղաքական ենթատեքստ մտածեցիք, որ ավելի լավ է շառից փորձանքից հեռու լինենք, իսկ այսօր հրապարակային կոչեր եք անում ու պահանջում, որպեսզի բոլոր անտարբեր ու անգործություն դրսևորած անձինք պատասխանատվության ենթարկվեն։ Չփորձե՜ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվեք կամ Ձեր վարկանիշը բարձրացնեք, բոլորիդ «սրտացավության» աստիճանը վաղուց արդեն տեսել ենք...  Հարգելի՜ Նաիրա Զոհրաբյան ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, Ձեր վերաբերմունքի (խոսքը միայն երաշխավորության մասին չէ), բարձրացրած հարցերի, ինչպես նաև Ձեր պատրաստակամության համար։ Իմացե՜ք, որ իմ ընտանիքի հարգանքը Ձեր հանդեպ երբեք չի դադարի, անկախ ամեն ինչից։ Շնորհակալ եմ նաև պատգամավոր Սերգեյ Բագրատյանից, ով պապայի հետ շփվելով ընդամենը 15 րոպե հասկացել էր, որ նա այն մարդը չէ, որին պետք է մեկուսացնել հասարակությունից։

Նիկոլ Փաշինյան,  թե ինչքանով էր Ձեր միջամտությունը առկա տվյալ քրեական գործում, երևի թե այդպես էլ չի իմացվի, սակայն եթե դուք շարժվել եք «ինչ էլ որ լինի մեկա էս մարդուն պետքա «դուխով փակել» կարգախոսով ապա ցանկանում եմ, որպեսզի Ձեր կինն ու որդին իրենց սեփական մաշկի վրա զգան ու կրեն այն բոլոր ապրումներն ու տանջանքները, որոնց միջով, որ անցել ենք ես, մայրս ու եղբայրս։ Հիշե՜ք կամակատարներն ենթարկվում են ոչ թե Ձեր անձին, այլ պաշտոնին, աթոռին, իսկ այդ աթոռը այսօր ձեռքդ է, իսկ վաղը..»:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am