Վաշինգտոնի պայմանն ու ղարաբաղյան խաղաքարտը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ ունեցավ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Մասնավորապես, երեկ նա կարճատև հանդիպումներ էր ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Ուշագրավ էր, սակայն, դավոսյան շրջանակներում այն հեռախոսազանգը, որը նա ստացավ Վաշինգտոնից, ինչը, վստահաբար պատահականություն չէր, որ համընկավ Դավոսի համաժողովի օրերի հետ... Նախ՝ Փաշինյանը, ապա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնեցին, որ հեռախոսազրույց են ունեցել: Թվիթերի իր միկրոբլոգում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան գրառում էր կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի մասին: «Երեկ ես զանգել էի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի շնորհավորեմ նրա վերանշանակման կապակցությամբ և ողջունեմ Հայաստանի ժողովրդին դեկտեմբերին անցկացված ազատ և անկախ ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա կառուցելու՝ նրա ջանքերին», - գրել է Բոլթոնը: Իսկ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնելով հեռախոսազրույցի մասին՝ գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում: Փաշինյանը մանրամասնել էր, որ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր և հատուկ շեշտել էր, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի խորհրդականը Հայաստան էր ժամանել անցած հոկտեմբերին, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս օրերին Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում։​ Այսպես, ինչու՞ դավոսյան օրերին նման հեռախոսազանգ ստացավ Փաշինյանը Վաշինգտոնից: Նախ, այստեղ պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանից Վաշինգտոնը որոշակի սպասելիքներ ունի: Բոլթոնի այցը Հայաստան ունեցել է այդ հիմքերը ձևավորելու ուղերձ: Ընդամենը մեկ շաբաթ առաջ հրապարակվեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում նա մասնավորապես ասում էր. «Միացյալ Նահանգներն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին»: ԱՄՆ նախագահն իր լավագույն մաղթանքները հղելով Հայաստանի վարչապետին և ժողովրդին, հստակ ընդգծեց, թե որ խնդրի լուծումը կարող է նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման ճանապարհին՝ դա Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Հիմա, երբ Հայաստանն ի դեմս՝ Փաշինյանի, առաջին անգամ մասնակցեց Դավոսի համաժողովին, սույն փաստը լրացուցիչ ազդակ է, որ Փաշինյանը կարևորում է արևմուտքի հետ հարաբերությունները, իսկ Վաշինգտոնը, կարծես, հիշեցրեց՝ պայմանը: Բացի այդ, Դավոսից հետո Փաշինյանը շտապելու է Մոսկվա, և որքան էլ նա պնդի, թե Բոլթոնի հետ ԼՂ խնդիր չի քննարկվել, դա չի նշանակում, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ղարաբաղյան խաղաքարտն այս պահին բանեցնում են: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները կողմերի ակտիվ հանդիպումներ կազմակերպելու փուլում են: Կարելի է վստահաբար ասել, որ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումները կլինեն ավելի առարկայական՝ միջնորդների սպասելիքները բավարարելու տեսանկյունից: Թամար Բագրատունի

դիտվել է 119 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am