Շոուն պահանջում է Հովիկ Աբրահամյանի անունը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է,  քանի որ օրերս նրան իրենց ուշադրության կենտրոն են բերել հայրենի իրավապահները : Աբրահամյանը  հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, եւ բացատրություն տվել հարուցված մի գործի շրջանակներում: Խոսքը Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի մասին է։ Այն հարուցվել է «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութի հիման վրա: Լրատվամիջոցն անդրադարձել էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքներին, եւ պարզվել էր, որ գործարքների արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք եւ այլք: <<Քննչական կոմիտեում  նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ուստիեւ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ>>, ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքը նշված տարածքում հողակտոր չունի: Իհարկե, այս գործում խնդիրն այն է, որ պետք է պարզել՝ արդյոք հողերի սեփականաշնորհման աճուրդը կայացել է օրինական  ճանապարհով, եւ ընդհանրապես կար իրավունք այդ հողերը՝ անտառները սեփականաշնորհելու թե ոչ: Սակայն եթե նախկին իշխանավորները գնային հանցավոր գործողության, ապա պետք չի կասկածել, որ կփոխեին եւ հողերի նշանակությունը, եւ ամեն ինչ փաստաթղթերով ճիշտ կանեին: Այստեղ զավեշտը նրանում է, որ գործը չի կարող իրավաբանական հեռանկար ունենալ: Բանն այն է, որ գոյություն ունի վաղեմության ժամկետ,  որի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի: Սակայն սա չի խանգարում, որ մերօրյա իշխանությունները ի դեմս իրավապահ մարմինների, ոչնչից մեծ աղմուկ բարձրացնեն եւ այդ աղմուկը ուղղորդեն  քաղաքական նպատակներով:  Որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նպատակ ունենալով, ինչպես Փաշինյանը կասեր <<կոնտրոլի տակ պահել>> նրան, փաստում է այն հանգամանքը, որ նրանից բացի հարցաքննության է կանչվել միայն Մարտուն Մաթեւոսյանը՝ Հայանտառի այդ ժամանակվա տնօրենը: Մի կողմից անհասականալի՝ ինչով է Աբրահամյանը հարուցել այս իշխանությունների զայրույթը եւ ինչու է նա այդքան սարսափելի դարձել նրանց համար, եթե հաշվի առնենք, որ նախորդ իշխանության հետ խնդիր ուներ նախեւառաջ Աբրահամյանը ու ավելի վաղ էր կամուրջներն այրել, քան տեղի ունեցավ հեղափոխությունը: Մյուս կողմից հասկանալի է, որ նա մշտապես լավ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի նկատմամբ մերօրյա իշխանություններն առանձնակի վերաբերմունք ունեն: Մի քանի ամիս առաջ Աբրահամյանի դեմ կարված գործերից բան դուրս չեկավ, չնայած որ իրավապահները շարունակում են իրենց մոտ  պահել նախկին վարչապետի անձնագիրը. հիմա  նրա գլխին նոր մահակ են փորձել գտնել: Քանզի Նիկոլ Փաշինյանը դեռ կարծում է, որ կարող է <<տեսարաններով>> լուծել իր իշխանության հարցը, մինչդեռ հեռու չէ այն օրը, որ ՀՀ ոչ այնքան հպարտ, բայց արժանապատիվ քաղաքացիները նրանից իրական գործ՝ <<հաց>> են պահանջելու, այդ պահանջները հնչում  են նաեւ այսօր: Անի Սահակյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am