ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այն հայտարարությամբ, որ չի կարող բանակցություններ վարել Արցախի ժողովրդի անունից, քանի որ նրանց կողմից չի ընտրվել վարչապետ, փաստեց՝ իմաստազուրկ են Ադրբեջանի պնդումները, թե բանակցություններին պետք է մասնակցի, Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Մոսկվայում վարչապետի կողմից կատարված հայտարարությունը, կարծում եմ ունի Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձի լուռ իրավական հիմնավորում։ Կարծում եմ՝ այստեղ նկատի է առնվել քաղաքական հետևյալ տրամաբանությունը։ Ադրբեջանի հավանական պնդումներին եւ միջազգային ընտանիքի հուշումներին, թե բանակցություններին Արցախի մասնակցության դեպքում պետք է մասնակցեն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները եւս, վարչապետի այս մոտեցումով իմաստազրկվում են։ Ղարաբաղում նախապես ապրած ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին, հետեւաբար Ալիեւը բոլոր հիմքերն ապահովել է ներկայացնելու նաեւ Ղարաբաղում ապրած ադրբեջանցիներին։ Այս դեպքում Արցախը ներկայանում է իբրեւ անկախ հանրապետություն եւ Արցախի ժողովուրդը բնականաբար չի մասնակցել ՀՀ ընտրություններին։ Հետեւաբար՝ պաշտոնական Ստեփանակերտն է, որը ներկայացում է ինքնորոշված ժողովրդին»,-ասաց Գանտահարյանը:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Ես այդ բանակցություններում կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները Հայաստանում ընտրություններին չեն մասնակցում, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել վարչապետ, նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց խորհրդարանը և կառավարությունը: Հենց այս պատճառով ես չեմ կարող Լեռնային Ղարաբաղի անունից բանակցել: Սա բոլորին է հասկանալի» ։
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը