Մոսկվայում չեղարկվել է Երեւան-Մոսկվա չվերթը
Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 15 չվերթ, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով «Յանդեքս. չվացուցակ» սերվիսի տվյալներին։ Մոսկվայի ժամանակով ժամը 15.09-ին Դոմոդեդովոյում չեղյալ է հայտարարվել 13 չվերթ, հետաձգվել 12-ը։ Վնուկովոյում չեղարկվել է երկու չվերթ, հետաձգվել չորսը։ Շերեմետեւոյում հետաձգվել է յոթ չվերթ։ Միեւնույն ժամանակ, Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում տեղեկացվում է Երեւան-Մոսկվա չվերթի չեղարկման մասին։
