Ադրբեջանը ՀՀ-ի դեմ 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում Արցախի կոնֆլիկտի կոնտեքստում. Կոստանյան

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում: Այս մասին Tert.am-ի զրույցում նշել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում եւ Նախարարների կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: «Ցավոք, ես տեղեկություն ունեի, որ Ադրբեջանը նախապատրաստում է միջպետական հայց ընդդեմ Հայաստանի՝ հենց արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում, եւ այդ հայցն իր մեջ պարունակում է քաղաքական կոմպոնենտ, այսինքն՝ այդ հայցի քննարկման ժամանակ քննարկման առարկա է դառնալու կոնֆլիկտի բոլոր ուղղությունները՝ քաղաքական, իրավական, սոցիալական, մշակութային, իրավական եւ այլն, բայց ամենամտահոգիչն այն է, որ տնտեսական լուրջ կոմպոնենտ ունի, ինչո՞ւ, որովհետեւ ինձ հասած տեղեկատվության համաձայն, մոտ 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստվում ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանի դեսպանները Եվրոպայի տարբեր երկրներում պայմանագրեր են կնքում իրավաբանների եւ փաստաբանների հետ, այսինքն՝ ստեղծում են փաստաբանական խումբ այդ հայցը ներկայացնելու համար: Այս հայցն ինձ համար ամենակարեւորն է, եւ ես իմ կյանքում ամեն ինչ մի կողմ կդնեմ եւ այս հարցով կզբաղվեմ, թեկուզ ոչ պաշտոնապես»,-հայտարարել է նա: Հարցին, թե նախադեպեր կա՞ն նման հայցերի, նաեւ մեր տարածաշրջանում, նա պատասխանել է. «Այո, իհարկե, բազմաթիվ նախադեպեր կան, բայց վերջին նախադեպերից Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի հայցն է, Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը, որոնք բավականին լուրջ բեռ են ավելացրել յուրաքնաչյուր երկրի համար: Որ ասենք՝ 50 մլրդ դժվար եւ այլն, մենք դեռ ֆինանսական հարցը չենք քննարկում, դա դատարանն է որոշելու, բայց նման դեպքերով պետությունը պետությանը դատի է տալիս ՄԻԵԴ-ում, եւ բացի այն, որ այդ դիրքորոշումները լուրջ ազդեցություն են ունենում, կա նաեւ տնտեսական բաղադրիչը: Օրինակ՝ մեկ գործ կա, թերեւս միջպետական չէ, Իլաշկոն ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի գործն էր, Մերձդնեստրը, որը դե յուրե Մոլդովայի տարածքն էր, հիմա չճանաչված անկախ պետություն է, ՄԻԵԴ-ը սահմանեց երկու լուրջ խնդիր, ասաց՝ թեեւ Մոլդովան դե յուրե հանդիսանում է այդ տարածքի իրավասության կրողը, ՌԴ-ն էլ դե ֆակտո է կրում այդ պատասխանատվությունը: Այսինքն՝ ՄԻԵԴ-ի մակարդակով ֆիքսվեց, որ այդ պետությունը դե յուրե հանդիսանում է Մոլդովա պետության տարածք, բայց դե ֆակտո գտնվում է ՌԴ-ի ազդեցության տակ: Նույնը Վրաստանը հաղթեց ՌԴ-ին օգոստոսյան պատերազմի գործով, նախադեպերը կան, դրա համար է չափազանց կարեւոր, որ այս հարցին մեծ պատասխանատվությամբ մոտենանք»:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am