Ոստիկանության եւ հանրության հարաբերություններում հսկայական տեղաշարժեր են տեղի ունեցել. Փաշինյան

Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ոստիկանությունը կատարում է իր առջեւ դրված խնդիրները, եւ կարող ենք արձանագրել մի քանի արդյունքներ, որոնք տեղի են ունեցել այդ թվում ոստիկանության կարեւոր մասնակցությամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրել է իր դիտարկումները ոստիկանության վերջին ամիսների աշխատանքի վերաբերյալ՝ նշելով. «Առաջին՝ մայիսից այս կողմ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների եւ ընտրական գործընթացների բացառիկ որակը, եւ պետք է արձանագրեմ, որ այս հարցում իսկապես ոստիկանությունը շատ կարեւոր դերակատարում է ունեցել, մասնավորապես, ընտրակաշառքների մեխանիզմի հնարավոր կանխարգելման գործում: Մենք չգիտենք՝ 100 տոկոսով ենք այդ խնդիրը լուծել, թե ոչ, բայց որ որպես համակարգային պրոբլեմ մեզ հաջողվել է հաղթահարել ընտրակաշառքի միջոցով եւ ընդհանրապես ընտրական գործընթացում քաղաքացիների կամքի աղավաղումը, դա փաստ է եւ այդտեղ ոստիկանության դերը չափազանց մեծ է: Երկրորդ՝ ոստիկանության զորքերի ծառայությունը աջակցությունը Հայաստանի զինված ուժերին պետական սահմանի պահպանության գործում: Ես սա իսկապես համարում եմ հեղափոխական նշանակության փոփոխություն եւ ուզում եմ եւս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, այն ծառայողներին, ովքեր ստանձնել են հայրենիքի սահմանները պաշտպանելու, պահպանելու այդ կարեւոր պարտականությունը: Կարծում եմ, որ ոստիկանության եւ հանրության հարաբերություններում հսկայական տեղաշարժեր են տեղի ունեցել, եւ հանրության վերաբերմունքը նաեւ այս գործընթացների արդյունքում կարող ենք գնահատել որպես դրական»:

 

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am