Ոստիկանը պատահաբար սպանել է 12-ամյա աղջկա
The Time-ը հայտնում է ,որ ԱՄՆ ոստիկանության աշխատակիցը Փենսիլվանիայի Դունքանոն քաղաքում պատահաբար սպանել է 12 տարեկան աղջկա։ Դեպքը տեղի է ունեցել աղջկա հոր հետ տնից վտարման ծանուցագրի շուրջ վիճաբանության ընթացքում, Քլարկ Սթիլը կրակել է Դոնալդ Մեյերի վրա, փամփուշտը դիպել է նրա ձախ ձեռքին՝ մինչ աղջկան՝ Կիարային դիպչելը: Սթիլը Մեյերի տուն էր գնացել «վտարման մասին դատական որոշումն իրագործելու համար», ինչից հետո Մեյերը ենթադրաբար փակել է դուռը նրա առաջ, իսկ երկրորդ անգամ ատրճանակ է ուղղել ոստիկանի վրա, ինչից հետո ոստիկանը հանել է իր զենքն ու կրակել։ Մեյերը վնասվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Նրան մեղադրանք է ներկայացվել իրավապահի վրա հարձակման և մեկ այլ անձի կյանքը վտանգի ենթարկելու համար։
