Ի՞նչ է տեղի ունենում «Բագրատաշենի» անցակետում. ոստիկանները սպառնում են առեւտրականներին

Բագրատաշենի մաքսատանը իրավիճակը չի հանդարտվում: Թուրքիայից ավտոբուսով եկած եւ մաքսային անցակետի ելումուտը փակած առեւտրականները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ անցակետը փակել են առավոտյան ժամը 11-ի սահմաններում, քանի որ իրենց թույլ չեն տալիս մտնել Հայաստան:
«Այս պահին սահմանին կանգնած է 6 ավտոբուս, որոնք «պլոմբել են» ու թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Օրենքը փոխել են եւ նախկին 50 կգ-ի փոխարեն թույլատրվում է 25 կբ բեռ անցկացնել առանց մաքսազերծման, բայց հիմա 25 կգ էլ չեն թողնում անցկացնել: Պահանջում են, որ պետք է մեր անձնագրերում ունենանք Թուրքիայի կնիքը, որ Թուրքիայից ենք գալիս: Բայց բանն այն է, որ որոշ ապրանքներ ավտոբուսը բերել է առանց ուղեւորների: Բեռի տերերը եկել են Վրաստանի փոստից ստացել են իրենց բեռը եւ ուզում են վերադառնալ Հայաստան, բայց թույլ չեն տալիս: Ասում են մեկ կգ-ի համար 4 եվրո պետք է վճարեք»,-ասաց առեւտրականներից մեկը: Նա ընդգծեց, որ հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք ունեն Թուրքիայի կնիքը, էլի չեն կարողանում մտնել Հայաստան, քանի որ ավտոբուսներն ամբողջությամբ պլոմբել են եւ չես կարող որեւէ բեռ առանձնացնել: Ցույցի մասնակիցները նշեցին, որ ժամը 17-ի սահմաններում իրենց բացել են ճանապարհը, բայց չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում, քանի որ ոչ ոք իրենց բանի տեղ չի դնում, հարցերին չի պատասխանում: «Մենք այստեղ ենք երեկ երեկոյան ժամը 9-ից: Մաքսատան ծառայողներն ասում են, որ ձեր խոսքը մեզ համար արժեք չունի: Ոչ մի պատասխան չեն տալիս: Սկզբում ասացին, որ կխոսեն կառավարության ներկայացուցիչների հետ, ինչ-որ լուծում կտան, իսկ հիմա լրիվ արհամարհում են: Անհույս վիճակ է, ոստիկանները ուշադրություն չեն դարձնում մեզ վրա: Անգամ քիչ առաջ մի մեքենայի վարորդ մեր ուղեւորներից մեկին վրաերթի ենթարկելով քշեց անցավ սահմանը: Ոստիկանները կանգնած էին, նույնիսկ չմոտեցան, իսկ ուղեւորի համար շտապօգնություն ենք կանչել: Մենք չպատկերացրինք, ովքեր էին»,-ասաց առեւտրականներից մեկը՝ հավելելով, որ ոստիկանները շատ կոպիտ են վարվում իրենց հետ, սպառնում են, որ կձերբակալեն, եթե ճանապարհը չբացենք, անգամ փորձ եղավ ակցիայի մասնակիցներից մեկին առեւանգելու: «Թուրքիայից ենք եկել, բերել ենք ուղեբեռը, մինչեւ 25 կգ: Մենք համաձայնել ենք, որ 25 կգ լինի: Մարդիկ կան, որոնք Թուրքիայից իրենց բարեկամների համար բեռ են ուղարկել: բեռի տերերը Հայաստանից եկել, ստացել են իրենց բեռը, ուզեցել են օրինական մտնեն Հայաստան, բայց սահմանում թույլ չեն տալիս: Ասում են՝ Թուրքիայի կնիքը չկա, չենք թողնում: Քանի որ չունեք Թուրքիայի պեչատ, ուրեմն չենք կարող անցկացնել, պետք է մաքսազերծեք 4 եվրոյով»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա քանի որ ճանապարհն էլ բացվել է, իրենց հույսը մնացել է այն, որ մաքսատան ղեկավարները մի որոշում կընդունեն իրենց վերաբերյալ: Նշենք, որ մի քանի օր առաջ եւս առեւտրականները փակել էին մաքսակետի ելումուտը, որը բացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հորդորով: Այս առնչությամբ, նախօրեին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել էր, որ երբ նախորդ տարի 50 կգ չափաքանակի նորմը ներմուծեցին, տարվա վերջին տեսան, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման մեքենաներով ներկրման հնարավորությունը դիտարկել են որպես բիզնես իրականացնելու շատ կարճ ճանապարհ: «Հիմա, երբ 50 կգ-ն իջեցվեց 25 կգ-ի, մենք հարցը քննարկել ենք նաեւ վարչապետի հետ եւ ռիսկի պրոֆիլներ պետք է ներմուծենք եւ հաճախականություն սահմանելով, փորձենք կանոնակարգել նաեւ 25 կգ-ներով ներմուծումները»,-ասել է Դավիթ Անանյանը: Անդրադառնալով Բագրատաշենի անցակետում ստեղծված իրավիճակին, երբ մարդկանց բեռը Թուրքիայից եկել է Վրաստան, իսկ էնտեղից չեն կարողանում բերել Հայաստան, ՊԵԿ նախագահն ասել էր. «Եթե ես փոստով պատվիրում եմ ինչ-որ մի դեղ, ինչո՞ւ եմ պատվիրում, որ դա գա Վրաստան, էնտեղից ինչ-որ մեկը բերի»: Դիտարկմանը, որ միանգամից Հայաստան բերելու դեպքում ավելի թանկ է, քանի որ կգ-ն մոտ 4 դոլար է, Անանյանն արձագանքեց. «Պետք է քննարկել, որ եթե միանգամից Հայաստան գային, մաքսային ձեւակերպում պետք է ունենային, թե չունենային»:

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am