«Նոր իշխանությունը դաժանությամբ անցավ բոլոր սահմանները»

Վահան Իշխանյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է. «Հացադուլի մեջ գտնվող մարդու մահը սպանություն է. նոր իշխանությունը դաժանությամբ անցավ բոլոր սահմանները. «Նուբարաշեն»-ի բանտում հացադուլի 44 ֊րդ օրը մահացել է Մհեր Եղիազարյանը։ Իշխանությունը նրա սպանել է, քանի որ հացադուլի պահանջին ընդառաջ չեն գնացել։ Հայաստանում առաջին անգամ հացադուլի ընթացքում, սովելու արդյունքում մարդ է մահանում։ Եթե այլ դեպք եղել է, խնդրեմ, հիշացրեք։ 2017֊ին Արթուր Սարգսյանը՝ հաց բերողը հացադուլ հայտարարելու շնորհիվ ազատվեց կալանքից և դուրս եկավ հացադուլից, հետո, ազատվելուց հետո մահացավ՝ հացադուլի հետևնանքից։ Իսկ նոր իշխանությունները ավելի անսիրտ գտնվեցին և 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանին նախնական կալանքից չազատեցին, մանավանդ հանգիստ կարող էին ազատել, նա ծանր հանցանքի մեջ չէր մեղադրվում, նրան մեղադրում էին «կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ»: Այժմ արդեն նրա մեղքը որևէ մեկը չի կարող հաստատել, նա իր մահով հաստատեց որ անմեղ է։ Բայց մեկ այլ բան էլ է հաստատվում՝ Մհեր Եղիազարյանը փոխնախագահն էր նախկին իշխանություններին աջակցող «Հայոց Արծիվներ. միասնական Հայաստան» կազմակերպության և խմբագիրը haynews.am կայքի։ Նոր իշխանություններն ընտրողաբար են չարաշահումների գործեր բացում, հիմնականում նրանց դեմ ովքեր հակառակորդ ճամբարում են, այդպես քրեական գործ հարուցեցին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի դեմ ու բանկային գաղտնիքը խախտելով բանկում պահ տված ունեցվածքը ի ցույց դրեցին, միայն այն բանի համար որ Սերժ Սարգսյանի խնամին է, իսկ այլ հիվանդանոցների տնօրենների դեմ քրեական գործեր չեն հարուցում, նաև օլիգարխներ որոնց հանցանքների մասին լեգենդներ են պատմում, Փաշինյանի առաջ խորնարհվեցին և դարձան խոշոր գործարարներ։ Ուրեմն, այս ընտրողական վերաբերմունքը քաղաքական երանգ ունի, և եթե նույնիսկ նախկին իշխանությունների հետ կապված մարդկանցից մեկը չարաշահում էլ արած լինի նրա դեմ գործ հարուցելու մեջ այս ընտրողականությունը քաղաքական բաղադրիչ է մտցնում։ Այսպիսով, քաղաքական է նաև Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը՝ անկախ նրանից կաշառքին աջակցել է թե մեղադրանքը սարքովի է։ Մայրապետյանի կյանքը փրկեց մարդու իրավունքների Եվրոպական դատարանը՝ վճռելով որ նրան թույլ տան մեկնել Գերմանիա բուժման։ Եղիազարյանը գնաց հացադուլով անարդարության դեմ բողողքի ճանապարհով, ցավոք բախվեց անսիրտ իշխանությունների հաշվեհարդարին։ Նրա մահը խարանվելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, և այսուհետ, եթե որևէ մեկը խույս տա կալանավորումից, արդարացի է լինելու»։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am