Մհեր Եղիազարյանի այն հոդվածը, որից հետո նրա դեմ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական հետապնդում սկսվեց

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան հրապարակումը: Ստորև ներկայացնում եմ Մհեր Եղիազարյանի այն հոդվածը, որից հետո նրա դեմ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական հետապնդում սկսվեց: Նիկոլ Փաշինյան, մի´ վիրավորեք սյունեցիներին 24 Հոկտեմբերի 2018 – 14:20 Դեռևս հոկտեմբերի 19-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանի հրապարակում, նախընտրական հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի արտահայտած որոշ մտքերի ցանկանում էի անդրադառնալ, սակայն, մտածելով որ դա նախընտարական ու քաղաքական ելույթ է, չանդրադարձա: Բայց այն ինչ տեղի ունեցավ ժամեր առաջ ԱԺ ամբիոնից, արդեն որպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու, որպես պետական այր, նրա արտահայտած մտքերին չանդրադառնալ չեմ կարող: Հարգելի Փաշինյան, կամ Ձեզ ձեր ներկայացուցիչները Սյունիքի մարզից տալիս են սխալ ու խեղաթյուրված տեղեկատվություն, կամ դուք միտումնավոր այդպես էլ չկարողացաք ըմբռնել սյունեցու հոգեբանությունը: Սյունեցին ամուր է կանգնած իր հող ու ջրին, դարեր շարունակ եղել է, կա ու լինելու է հայոց պետականության հենասյունը և պատահական չէ, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրությանը քաղաքացիական պարտքը կատարելու իմաստով ամենաբարձը գրանցվեց Սյունիքում, այն դեպքում երբ Ձեր նշած «հեղափոխական» թեկնածուներին ընտրելու համար մասնակցում էին ընդամենը ընտրողների ոչ ավելի քան 1/3-ը: Եվ այսօր առնվազն 10.000 ընտրողի կարծիքը համարել քրեաօլիգարխիայի կարծիք, հանցագործների ուղղակի, մեղմ ասած, հարիր չէ պետական պաշտոնիային: Եթե Ձեզ չեն տեղեկացրել, որ Կապանի քաղաքապետ ընտրված Գևորգ Փարսյանը մարզկենտրոնում հարգանք, համակրանք և ընդունելի ընտանիքի զավակ է: Իսկ Գևորգը իր ապրած կյանքով ոչ միայն շարունակել է գերդաստանի ավանդույթները, այլև իր մարդամոտ բնավորությամբ կարողացել է վայելել իր համաքաղաքացիների լիարժեք վստահությունը, ապա իմացեք: Հոկետմբերի 21-ի գիշերը Կապանի փողոցներում բազմահազար մարդիկ նշում էիր իրենց հաղթնակը, դա շատ ավելին էր քան ապրիլի 23-ի երևանյան իրադարձությունները: Հարգելի Փաշինյան, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Ձեր նշած քրեաօլիգարխիայով, հանցագործությունների և այլնի տվյալներով Սյունիքը հանրապետության մյուս բնակավայրերի հետ համեմատ շատ ու շատ ավելի նախանձելի պլանում է: Որպես տեղեկատվություն, ընդունեք, որ Կապանը միշտ իր քաղաքական ինքնուրույն կամարտահայտությամբ առանձնացել է թե տեղական, թե համապետական ընտրություններում: Լիահույս եմ, որ դուք լինելով վաստակաշատ լրագրող և տաղանդավոր քաղաքական գործիչ, գիտեք մեծն սյունեցի գուսան Աշոտի. «Սյունաց հողը անարատ է, չարի սերմը բույն չի դնի անարմատ է…» խոսքերը: Քանի դեռ Սյունիքն ամբողջությամբ չի ալեկոծվել Ձեր ելույթի տպավորությամբ, խնդրում եմ Ձեզ օգտագործեք Ձեր սիրելի լայֆը, դիմեք Սյունիքի ժողովրդին պարզաբանելով Ձեր ելույթի ենթատեքստը, որն այս պահին խիստ անհրաժեշտ է: Հարգանքներով՝ հասարակական քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am