«Իմ քայլին» թվում է, որ եթե իրենց հաջողվել է վերցնել իշխանությունը, ուրեմն իրենք անքննելի են

-Ֆեյսբուքում հերթական արշավն է սկսվել լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հրապարակի» դեմ, նշում են, որ «միայն բացասական լուրեր են հրապարակում և լավ բաները չեն տեսնում»։ Ինչպե՞ս սա կգնահատեք։ Փաստորեն, հասարակությանը «սև»-երի «սպիտակների» բաժանելուց հետո հիմա էլ մամուլն են «գունավորում»։ -Կենցաղային հարթության մեջ իշխանությունների այս պարզունակացված մոտեցումը մամուլի հանդեպ հեղափոխական նարցիսիզմի եւս մեկ դրսեւորում է։ «Իմ Քայլին» թվում է, որ եթե իրենց հաջողվել է վերցնել իշխանությունը, ուրեմն իրենք անքննելի են եւ այդ պատճառով էլ ցավագին են ընդունում ցանկացած քննադատություն։ Տեսնում ենք, որ քննադատությունը հակապետական գործունեություն է որակում նրանց առաջնորդը, իսկ շարքային ՔՊ-ականները հարձակման ավելի լայն ճակատ են վերցրել՝ սոցիալական ցանցերում հայհոյանքներից մինչեւ անցանկալի լրատվամիջոցները dislike անելու կոչեր՝ դրանով փորձելով նրանց ֆինանսական վնասներ հասցնել։ Քաղաքական տեսակետից այս արշավը սպասելի էր, քանի որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց վերացնել խորհրդարանական ընդդիմությունը եւ որպես ընդդիմախոս ինստիտուտ մնում է մամուլը։ Ամբողջական, տոտալ իշխանության համար անհրաժեշտ է այս ինստիտուտը եւս լռեցնել։ -Մենք հիշում ենք մի հեռուստաալիք, որը հաղթեց Ա1-ին ու որը հայտարարում էր, թե պետք է միայն բարի լուրեր պատրաստի։ -«Բարի լուրերի» համար կա Հ1-ը, որն այդպես էլ չդարձավ հանրային եւ շարունակում է մնալ իշխանական հեռուստաալիք։ Ի վերջո, եթե իշխանության ներկայացուցիչները նորմալ են կատարում իրենց գործը, դա պետք չէ տարփողել, դրա համար նրանք մեր վճարած փողերից աշխատավարձ են ստանում, պարզվում է՝ նաեւ բարձր պարգեւատրումներ եւ հավելավճարներ։ Մամուլը պարտավոր է իր ուշադրությունը կենտրոնացնել այն դեպքերի վրա, երբ հասարակությունը տալիս է իր վստահության քվեն, կատարում է իր պարտականությունը՝ հավաքում է փողերը եւ վճարում պաշտոնյաներին, իսկ վերջիններս թերանում են դրա դիմաց համապատասխան աշխատանքը կատարել։ -Ի՞նչ է արել մամուլը, սխա՞լ է արել, օրինակ՝ իր ուշադրության տակ պահելով պարգևատրումների թեման կամ Արցախյան հարցի հետ կապված անցանկալի զարգացումների հնարավորությունը։ -Պարգեւատրումների թեման բացահայտեց, որ հեղափոխականները սրբեր չեն, այլ օրենքի եւ նրա սողանցքների շրջանակներում աշխատում են հանրային փողերից քերել առավելագույնը։ Արցախի թեման փոքր-ինչ այլ է՝ ելնելով խնդրի պայթյունավտանգությունից եւ ակնհայտ ձախողումներից, իշխանությունները փորձում են այս թեման ընդհանրապես հանել մամլո քննարկումներից։ Առավելագույնը, որ ըստ նրանց թույալատրելի է, դա կցկտուր պաշտոնական ինֆորմացիայի տարածումն է։ -ԱԺ գնացած նախկին լրագրողներ այս օրերին հանդես են գալիս գրառումներով, թե ապատեղակտվությունը պետք է պատժվի, իսկ խոսքը ազատությունը խրախուսվի։ Ի՞նչ է սա, հիշենք, որ ժամանակին նույն Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդման էր ենթարկվում նույն՝ իբրև ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով։ -Նախ, համոզված եմ, որ սա առանձին պատգամավորների նախաձեռնություն չէ, այլ ամենավերեւից հրահանգավորված եւ կազմակերպված արշավ։ Մյուս կողմից Դուք արդեն նշեցիք, որ եղել են ապատեղեկատվության համար քրեական հետապնդման դեպքեր, այսինքն ներկա օրենսդրությամբ մենք ունենք անհրաժեշտ իրավական հիմքը ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Հետապնդումների նոր կոչերը նպատակ ունեն վախի մթնոլորտ ստեղծել լրագրողների շրջանում, թեեւ չեմ բացառում, որ որպես հեռակա նպատակ կա ստեղծել ապատեղեկատվության համար արտադատարանական հետապնդումների պրակտիկա եւ ինստիտուտներ, վերականգնել գլավլիտը եւ հավատաքննությունը՝ ինկվիզիցիան։ hraparak.am

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am