Եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա մեղադրում է Երևանի քաղաքապետին ավագանու անդամ խմբակցությունների միջև խտրականություն դնելու մեջ, տեղեկացնելով, որ քաղաքապետարանը ծրագիր է քննարկել, որին ներկա են եղել «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել:
«Տեղեկացնում եմ, որ քաղաքապետը նշված քննարկման կազմակերպմամբ, այդ թվում, հասկանալի է, մասնակիցներին հրավերներ ուղարկելու հարցերով չի զբաղվել։ Կարծում եմ՝ նմանատիպ խնդիրները հանգիստ կարելի է լուծել՝ առանց դրանց նշանակությունը գերագնահատելու»,-գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը