Հաճախ այցելեք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը. Նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով: Գյումրու հանդեպ նախագահի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նախագահ Սարգսյանը բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը: Նախագահի և նրա տիկնոջ հերթական այցելությունը սկսվել է Ս. Յոթվերք եկեղեցում մոմավառությամբ, որից հետո նրանց և մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին իր թեմական հարկի տակ հյուրընկալել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը հյուրերին ծանոթացրել է թեմի գործունեությանը և կառույցներին: Նախագահը հետաքրքրվել է իրականացվող ծրագրերով և նախատեսվող նախագծերով՝ պատրաստակամություն հայտնելով որևէ կերպ աջակցել դրանց: Սոցիալ-կրթական կենտրոնը Շիրակի թեմի ազգային գործունեության լավագույն վկայություններից է: Աղբանոցի վերածված նախկին բաղնիքի շենքը հիմնովին նորոգվել և կահավորվել է՝ վերածվելով մի վայրի, որտեղ բոլոր շահառուները և այցելուները սպասված են, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր բաժին գթասրտությունը: Կենտրոնը ծավալում է կրթական, սոցիալական, երիտասարդական, հոգևոր-մշակութային գործունեություն: Հանրապետության նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են կենտրոնում, անմիջական ու ջերմ զրույցի միջոցով շփվելով տարբեր՝ նկարչության, համակարգչային գիտելիքների, լեզուների ուսուցման և մյուս խմբակներում սովորող երեխաների հետ: Հանդիպումից տպավորված երեխաները հանրապետության նախագահից խնդրել են ինքնագիր թողնել իրենց աշխատանքային տետրերում: Էլ ավելի անկեղծ ու աշխույժ է եղել մթնոլորտը կենտրոնում գործող «Հեքիաթ» և «Ամենագետիկ» նախակրթարանների մանուկների հետ, ովքեր հյուրերին ողջունել են երգով ու ասմունքով: Կենտրոնում վերապատրաստվում կամ մասնագիտություն են ձեռք բերում նաև մեծահասակները՝ հմտանալով տարբեր մասնագիտությունների մեջ՝ կար ու ձևից մինչև խոհարարություն: Տեր և տիկին Սարգսյանները ծանոթացել են նաև կենտրոնի այդ ուղղության շահառուների աշխատանքին և նրանց հմտությունների արդյունք հանդիսացող արտադրանքին:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am