Միշել Լեգրանի հայկական արմատներն ու Մեծ սիրո պատմությունը (Photo)

86 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսահայ կոմպոզիտոր, երգահան, դիրիժոր Միշել Լեգրանը: Լեգրանը «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:  Wnews.am-ը  ներկայացնում է լեգենդար կոմպոզիտորի  մեծ սիրո պատմությունը։ 12208789_890950057686194_6788161418103209707_n-728x400 «Ամեն առավոտ ես հասկանում եմ, որ ուրիշ եմ, իմ երազանքն է՝ լինել թարմ, նոր եւ լիահույս».  Միշել Լեգրան  Միշել Լեգրանը ծնվել է 1932թ. Փարիզում։ Դաշնակահար, դիրիժոր եւ երգիչ Լեգրանը գրել է ավելի քան  200 կինոֆիլմերի երաժշտություն, ձայնագրել ավելի քան  100 ալբոմ։։ 16332_original 1952 թ. Լեգրանն ավարտում է փարիզյան կոնսերվատորիան եւ ուղեւորվում ԱՄՆ՝ երաժշտական շրջագայության։ 50-ականներին նա սկսում է երաժշտություն գրել հոլիվուդյան ֆիլմերի համար, ինչն էլ իրեն բերում է համաշխարհային ճանաչման։ Նրա առաջին՝ «Ես սիրում եմ Փարիզը» ալբոմը, որը թողարկել է քսաներկու տարեկանում,  դասվում է գործիքային երաժշտության բեսթսելերների թվին։ аՄիշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ Իր հայկական արմատների մասին կոմպոզիտորը պատմում է. 019 «Ես տասը տարի ապրել եմ հայ պապիս հետ, որը մահացել է 1942 թվականին: Մորս կողմից պապիս անունը Սարգիս Տեր-Միքայելյան էր: 1915-ին Թուրքիայում ցեղասպանության ժամանակ նա տեղահանվեց իր բնօրրանից ու փախավ Ֆրանսիա: Ես ապրում էի մորս հետ պապիս տանը՝ Անյերում: Հիշում եմ. նա նվագում էր սազի, ուդի և դաշնամուրի վրա ու ցույց էր տալիս ինձ այն ակորդները, որով ես կարող էի հայկական մեղեդիներ նվագել: Պապս ուներ գրամաֆոն ու շատ ձայնապնակներ և միշտ երաժշտություն էր լսում: Անյերում մի նվագախմբի ղեկավարն էլ իմ հարազատ քեռին էր՝ Ժան Հելյանը… Պապս մեծ, թախծոտ սեր ուներ Հայաստանի նկատմամբ: Նա իսկական հայ էր՝ վերին աստիճանի հուզական, կրքոտ ու առատաձեռն: Հիշում եմ նաև, թե ինչպես հաճախակի կիրակի օրերին նա տանում էր ինձ իր հետ Անյերի հայկական եկեղեցի, որը գտնվում էր Ժան Գուժոնի փողոցի վրա… as Երբ քրոջս հետ 2000-ականների սկզբին մեկ շաբաթով եղանք Երևանում՝ այնտեղ գտանք մեր բարեկամներին: Դա այնքան զարմանալի էր՝ հպվել քո իսկ արմատներին: Իսկ երբ նվագում էի Երևանի կամերային նվագախմբի երաժիշտների հետ՝ ես մեծ բավականություն ստացա, և ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նվագում եմ ինձ համար շատ հարազատ մարդկանց հետ… Ճանապարհորդելով աշխարհով մեկ՝ ես ամեն տեղ հանդիպել եմ հայերին, կարելի է ասել՝ ամեն քաղաքում, և այդ իսկ պատճառով մշտապես ինձ զգացել եմ՝ ոնց որ փոքրիկ։ Հայաստանում… Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է, և ես ինձ որպես հայ եմ ընկալում: Չնայած նրան, որ ծնվել եմ Փարիզում և իմ կյանքը հիմնականում անցել է Եվրոպայում՝ իմ «ես»-ի մի մասը միանշանակ հայկական է: Դա առավելապես մտավոր մասն է, քանի որ ես քաջածանոթ եմ հայկական մշակույթին, երաժշտությանը և շատ եմ կարդացել հնագույն ու հրաշալի իմ Հայաստանի պատմության մասին: Ճիշտ է՝ առավելապես տխուր պատմության, որը լիքն է եղել ահավոր դրվագներով, բայց չնայած ամեն ինչին՝ շարունակվում է հիմա գոյատևել նոր ու զարգացող Հայաստանում…»: 45 Լեգրանի կինը դերասանուհի Մաշա Մերիլն է։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1964թ., երբ Միշելը կայացած երաժիշտ էր։ Մաշան մեկնում է Բրազիլիա՝ մասնակցելու միջազգային կինոփառատոնի, որտեղ էլ հանդիպում է Միշելին։  Ինչպես Միշել Լեգրանն է խոստովանում, դա սեր էր առաջին հայացքից։ Միասին մի քանի հիասքանչ օր անցկացնելուց հետո, զույգը բաժանվում է։ «Մեզանից յուրաքանչյուրն արդեն դասավորել էր իր անձնական կյանքը. Մաշան շուտով պիտի ամուսնանար իր նշանածի հետ, ես ինքս վերջերս էի ամուսնացել, ունեի երկու փոքր երեխա։ Մենք հասկացանք, որ մեր սերն անհնար է ու որոշեցինք բաժանվել»,- պատմում է Լեգրանը։ маэа լեգր Երկար տարիներ անց՝ 2013թ. Միշելը ներկա է լինում մի ներկայացման, որի գլխավոր հերոսուհին Մաշան է, նրանք սկսում են զրուցել. «Միշելի հետ առաջին հանդիպումից իմ մեջ տպավորվել էր, թե ինչպես է նա բռնում իմ  ձեռքը։ Նույն կերպ նա ձեռքս վերցրեց հիսուն տարի անց, ես նույն անհանգստությունը, ապրումներն ու դողը զգացի, ինչ առաջին անգամ»,- պատմում է նրա կինը։ Հիսուն տարի անց արդեն Մաշան բաժանված կին էր, իսկ Միշել Լեգրանն ամեն օր գնում  էր նրա ներկայացմանն ու հայտարարում, որ նա պետք է դառնա իր կինը։ Legran_Kult_44_01 «Եթե հիշենք այն ժամանակները, երբ առաջին անգամ հանդիպեցինք, Մաշան  24, իսկ ես 32 տարեկան էի։ Մենք շատ երիտասարդ էինք, սակայն չէինք հասկանում դա։ Չէինք հասկանում, որ անցնում ենք Գլխավոր Սիրո կողքով։ Անցան տարիներ եւ տեսնելով Մաշային՝ հանկարծ  հասկացա, որ բոլոր անցկացրած տարիներին նախապատրաստվել ենք իրար հետ հանդիպման։ Մենք շարունակել ենք սիրել իրար եւ ինչ-որ մեկը վերեւից մեզ հասկացնել տվեց, ցույց տվեց այն ճանապարհը, մեզ միավորեց թատրոնում եւ ինձ ստիպեց ասել՝ «Մաշա, ամուսնացիր ինձ հետ»,- պատմում է Լեգրանը։ լ; Սկզբում Մաշան մերժում է Միշելին՝ վախենալով ու կաշկանդվելով տարիքից, իսկ հետո վերջապես համաձայնվում։ «Միշելն ասում է, որ հիսուն տարի շարունակ մտածել է իմ մասին, ինձ չի մոռացել»,- պատմում է Մաշան, ով ինքն էլ խոստովանում է, որ բոլոր այս տարիներին հետեւել է Միշելի գործունեությանը։ «Երբ թատրոնում այդ երեկո նա մոտեցավ ինձ, մտածեցի՝ հզոր ուժն է մեզ միավորել եւ մենք էլ երբեք չենք բաժանվի»։ լեգ 2014թ 82-ամյա  Միշել Լեգրանն ու 74-ամյա Մաշան ամուսնանում են: Նշենք, որ Միշել Լեգրանը 2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Պատվո շքանշանով։

դիտվել է 965 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am