Գալուստ Սահակյանի «արվեստի» սիրահարները գտել են նոր՝ «չինական Գալուստ»/տեսանյութ/

ՀՀԿ–ն չհաղթահարեց ԱԺ ընտրությունների անցողիկ շեմը, բայց Գալուստ Սահակյանի երկրպագուները կարող են չտխրել, քանզի նա մնացել է խորհրդարանում։ Ավելի ճիշտ՝ Գալուստ Սահակյանի լեզուն ու ոգին «լայթ» տարբերակով մտել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մեջ, և հիմա նորաթուխ պատգամավորուհին է «Գալուստ Սահակյան» աշխատում։ Փաստորեն, «Գալուստ Սահակյան» ոչ թե ծնվում են, այլ դառնում։ Նկատի ունեմ իշխող խմբակցության ղեկավար դառնալը։ Նոր ԱԺ–ի մի քանի օրվա աշխատանքները ցույց տվեցին, որ Հայաստանում ինչպիսի իշխող խմբակցություն էլ ձևավորվում է, և ում էլ նշանակում են իշխող խմբակցության ղեկավար, վերջում ստանում ենք ՀՀԿ ու Գալուստ Սահակյան։ Այո՛, ծանր էր Գալուստ Սահակյանի գործը։ Նա՝ որպես իշխող խմբակցության ղեկավար, պետք է շատ հաճախ հիմնավորեր չհիմնավորվող որոշումները, արդարացներ չարդարացվող բաներն ու տրամաբանական պատասխաններ տար իշխանության անտրամաբանական քայլերին։ Դրա համար էլ էդ խեղճ մարդը ալաֆռանգի մտքեր էր հայտնում, իսկ մենք սխալմամբ մտածում էինք, թե Գալուստն է ալաֆռանգի։ Հիմա Գալուստ Սահակյանից էստաֆետը վերցրել է Լիլիթ Մակունցը, բայց քանի որ վերջինս չունի Սահակյանի մտքի թռիչքն ու հայերեն բառերով «չիներեն» խոսելու կարողությունը, ուստի կրկնում է այն, ինչ «վերևից» են թելադրում։ Ոչ ավել, ոչ պակաս։ Չկա Գալուստի վիրտուոզությունը, չկա էմոցիա, չկա էքսպրեսիա, չկա էնտուզիազմ, ու չկա գծից փոքր–ինչ շեղվելու «դուխ»։ Գալուստը գոնե իմպրովիզներ էր անում և իր աշխատանքին մոտենում էր ստեղծագործաբար։ Օրինակ՝ եթե պետք էր «ֆռռացնել», ապա նա դա անում էր այնպես, որ «ֆռռացվողները»,այսինքն՝ բովանդակ հայ ժողովուրդը, ոչ թե բուն թեմայի մասին մտածեին, այլ «թրոլլինգ»անեին Գալուստի շուլուխի վրա ու «պրիկոլներ» բռնեին։ Իսկ Գալուստին հենց դա էլ պետք էր։ Ի՞նչ է, ձեզ թվում է՝ հե՞շտ էր Գալուստ Սահակյան աշխատելը։ Հրե՛ն Լիլիթ Մակունցը նշանակվել է այդ պաշտոնին և չի կարողանում տակից դուրս գալ։ Ճիշտ է, նա փորձում է, բայց վերջում լավագույն դեպքում Սեյրան Սարոյանի մակարդակի է ձգում։ Մակունցը Թումանյանի ստեղծագործության հերոս Գիքորի պես է իրեն պահում։ «Տանը» ինչ լսում է՝ բոլորի մոտ հայտարարում է։ Կամ էլ բառացի է անում այն, ինչ Գալուստն անում էր հեռվից գալով ու լիրիկական զեղումներով։ Վերցնենք թեկուզ սուպերվարչապետական լիազորությունները կրճատելու և ԱԱԾ–ին ու ոստիկանությանը խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու թեման։ Ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմիցս դեմ է արտահայտվել սուպերվարչապետական լիազորություններին, բայց հիմա կողմ է, քանի որ ինքն է դարձել վարչապետ։ Լիլիթ Մակունցի վրա դրված է Փաշինյանի այդ ցանկությունն արդարացնելու և, այսպես ասած, քաղաքական փաթեթավորում տալու խնդիրը։ Մակունցն էլ հայտարարել է, թե պետք է ԱԱԾ–ն ու ոստիկանությունը չքաղաքականացնել, ու որպեսզի դա լինի, պետք է այդ կառույցները դնել անձամբ վարչապետի ենթակայության տակ։ Այսինքն՝ այդ տրամաբանությամբ՝ ՊՆ–ն հիմա քաղաքականացված է, իսկ եթե քաղաքականացվել կարելի է ՊՆ–ին, ապա ինչո՞ւ չի կարելի ԱԱԾ–ին կամ ոստիկանությանը։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է քաղաքականացումը «բոբո», և ի՞նչ են հասկանում նիկոլենք քաղաքականացման տակ։ Ինչո՞վ քաղաքականացում չէ, օրինակ, ոստիկանության օգտագործումը նախընտրական փուլում՝ «ասֆալտին փռեմ» ծրագրի շրջանակներում։ Փաշինյանը ԱԱԾ–ն ու ոստիկանությունը դարձրել է իր անձնական օգտագործման գվարդիան, ինչն էլ վատ իմաստով քաղաքականացրել է այդ կառույցները, իսկ եթե դրանք բերվեն կոլեգիալ վերահսկողության դաշտ, ապա գոնե մասամբ հնարավոր կլինի լավ իմաստով չքաղաքականացնել այդ կառույցները և ծառայեցնել հանրության, այլ ոչ թե մեկ մարդու շահերին։ Իրականությունն այն է, որ ուժայիններն այժմ ամենաքաղաքականացվածն են, քանզի Փաշինյանը նրանց օգտագործում է ինչպես քաղաքական հետապնդումներ իրականացնելու, այնպես էլ քարոզչական ու շոու նպատակներով։ Դրանից ավելի քաղաքականացված ուժայիններ դժվար է պատկերացնել։ Ու որպեսզի այդ ամենը քողարկվի, ասում են եկեք չքաղաքականացնենք։ «Չքաղաքականացնենք ուժայիններին» թեզը, ըստ ամենայնի, շրջաբերականով է իջեցված, քանզի բոլորը՝ սկսած ԱԺ նախագահ նշանակված Արարատ Միրզոյանից մինչև «Գալուստ Սահակյան» նշանակված Լիլիթ Մակունց, խոսում են «չքաղաքականացնելուց»։ Այսինքն՝ առաջարկում են չքաղաքականացնել ... քաղաքականությունը։ Ի դեպ, քաղաքականության չքաղաքականացումը նաև նախորդ իշխանությունների սիրած բանաձևն էր։ 7or.am Հայկ Ուսունց Հ.Գ.։ Սոցիալական ցանցերում ԱԺ փոխնախագահ նշանակված Լենա Նազարյանին «կպցրել» են «չինական Արփինե» անունը։ Թե ինչ են «կպցնելու» Լիլիթ Մակունցին, դեռ պարզ չէ, բայց մի բան պարզ է, որ Գալուստ Սահակյանի «արվեստի» սիրահարները գտել են նոր՝ «չինական Գալուստ»։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am