Փաշինյանը կորցնում է ադեկվատությունը

Մի քանի օր մեծ աղմուկ բարձրացրած պագեւատրումների թեմային է անդրադարձել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դավոսից ֆեյսուբուքյան ուղիղ եթերով Փաշինյանն ասաց, որ այս հարցում կա որոշակի թյուրըմբռնում․«Ի՞նչ առումով․ ընդհանուր առմամբ՝ պարգեւավճարները եւ աշխատավարձերը վճարվում են պետբյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց պարգեւավճարների եւ աշխատավարձերի համար, եւ, ըստ էության, այդ պարգեւավճարները աշխատավարձի մաս են, այդպիսի համակարգ է այսօր գործում ՀՀ-ում, եւ այսպիսի ավանդույթն իրողություն է եղել, երբ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատակցիները կամ նրանց մի մասը ստացել են պարգեւավճարներ»,- ասում է Փաշինյանը՝ երկրորդելով ՀՀԿ-ականներին, ովքեր ժամանակին նույնկերպ էին արդարանում իրենց վերագրված մեղքերից, ասելով, որ իրենց մոտ <<թղթերով ամեն ինչ ճիշտ է>>: Բայց սա դեռ ամենը չէ, հեղափոխության առաջնորդը մրցակից նշաձող է սահմանել, դա ոչ ավել, ոչ պակաս ՀՀԿ-ականներն են, այս դեպքում նախկին պատգամավորները. «Այս առումով զավեշտալի էր հետեւել, թե ինչպես են ԱԺ պատգամավորներ քննադատում կառավարության կամ մարզպետարանի ներկայացուցիչներին, որ նրանք պարգեւավճար են ստացել կամ տվել, չեն ասում, որ իրենք նույնպես դեկտեմբերին ստացել են էդ տասներեքերորդ աշխատավարձը, ինչը, համենյանդեպս, վերջին տարիներին ավանդույթ է, այսինքն՝ իրենք չեն ասել՝ մենք լուծարված խորհրդարանի պատգամավորներ ենք, մեզ մի տվեք էդ աշխատավարձը, նրանք հաճույքով էդ պարգեւավճարը ստացել են, եւ հիմա էլ ասուլիսներ են հրավիրում եւ ասում՝ ո՞նց կարելի է, չեն ասում, որ լուծարված խորհրդարանի պատգամավոր լինելով՝ ստացել են, բայց պետական կառավարման համակարգի այլ աշխատակիցների ստանալուց խոսում են»,-ասում է վարչապետը։ Կարող ենք հերթական անգամ արձանագրել, որ Փաշինյանը կորցնում է ադեկվատությունը եւ թիմակիցների ՝ երբեմն անօրինական պարգեւատրումները փորձում տգեղ համեմատությամբ լեգիտիմացնել: Խնդիրը ոչ թե այն է, որ պարգեւատրումների հարցը կարգավորվում է օրենքով եւ որ այդպիսին է եղել նախորդ իշխանության ժամանակ, այլ այն, որ նոր Հայաստանում նման հարցերը պետք է դիտարկել նաեւ բարոյական հարթությունում: Ի՞նչ կապ ունեն 6-րդ գումարման պատգամավորները ներկայիս խնդիրների հետ: Եթե նրանց մի զգալի մասը սրիկա ու թալանչի էր, ինչպես դուք եւ ձեր թիմն է շարունակում պնդել, ապա դրանից չի հետևում, որ Ձեր իշխանությունն ամենալավն է: Տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է համարել, որ մեր երկրի դժբախտությունների միակ պատճառը շարունակում է մնալ ՀՀԿ-ն: Ի վերջո, ափալ-թափ ընտրություններ անցկացրեցիք, որ ձեզ խանգարող չլինի: Բայց պարզվում է՝ հիմա էլ եք պայքարոմ նրա դեմ: Ի վերջո, հանրությունը ձեզանից է հեղափոխական մոտեցում պահանջում, երկրում բազմահազար խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում, իսկ ձեր իշխանության վերնախավում համարում են, որ կես միլիոն աշխատավարձը քիչ է ու իրենց պարգեւատրում են ամբողջական միլիոններով: Ստեղծել եք մի իրավիճակ, երբ ձեր ցանկացած ձախողումը արդարացնում եք ՀՀԿ-ի գոյությամբ: Անի Սահակյան

դիտվել է 106 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am