Բարեկամների մեծ խաղը Սիրիայի տարածքում

Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայում ազդեցության համար պայքարը մեծ թափով ծավալվում է, և այդ հարցում Պուտինն ու Էրդողանի միասնական ջանքերն առավել քան ակնհայտ են: Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարել են, թե կշարունակեն ակտիվ համագործակցությունը Սիրիայում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: «Մենք Ռեջեփ Էրդողանի հետ պայմանավորվեցինք, որ մեր զինվորականներն ու դիվանագետները կշարունակեն համակարգված ջանքերը, որպեսզի սիրիացի փախստականները զանգվածաբար վերադառնան հայրենի բնակավայրեր», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Թուրքիայի արտգործնախարարը, իր հերթին, բանակցություններից հետո ասել է, թե Անկարան և Մոսկվան Սիրիայի հարցում որևէ տարաձայնություն չունեն՝ նախագահ Ասադի հետագա պաշտոնավարումից բացի: «Մենք կարծում ենք, որ նա մեղավոր է բազմաթիվ անմեղ մարդկանց սպանության մեջ և չի կարող լինել այն անձը, որը կմիավորի երկիրը», - ասել է Մևլութ Չավուշօղլուն: Ի տարբերություն Անկարայի, Մոսկվան Սիրիայում արդեն շուրջ յոթ տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամում աջակցում է Բաշար ալ-Ասադին: Մոսկվան և Անկարան համոզված են` ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից դրական զարգացում կլինի, սակայն առավել կարևոր է, թե ինչ տեղի կունենա այդ տարածաշրջանում Վաշինգտոնի ձեռնարկած քայլերից հետո: Սիրիայի հյուսիսում` նախևառաջ այդ երկրի քրդաբնակ շրջաններում ստեղծված կացությունը դարձավ չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած Էրդողան-Պուտին բանակցությունների հիմնական թեմաներից մեկը: «Քննարկել ենք նաև, թե ինչպես կազդի Սիրիայի Արաբական Հանրապետությունում հետագա զարգացումների վրա Միացյալ Նահանգների ղեկավարության` ամերիկյան զորքերն այդ երկրի հյուսիսարևելյան շրջաններից դուրս բերելու մտադրությունը: Եթե այդ ծրագրերը, մտադրությունները իրոք կյանքի կոչվեն, ապա դա դրական քայլ կլինի», ըստ «Ազատության», ասել է Պուտինը: Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը, սակայն, մոսկովյան բանակցությունների ավարտին շարունակում էր պնդել, որ Անկարայի համար առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե ովքեր են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո պատասխանատու լինելու Սիրիայի քրդաբնակ շրջաններում իրադրության վերահսկողության համար: «Խիստ կարևոր է, որպեսզի ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այդ շրջանում իշխանության վակուում չառաջանա: Մեր պետության միակ նպատակը Սիրիայի տարածքը գործող ահաբեկչական խմբավորումներից` «Իսլամական պետություն»-ից, «Ժողովրդավարական միություն» կուսակցությունից, «Ժողովրդական պաշտպանության ուժերից» զտելն է», - հայտարարում էր Էրդողանը` հերթական անգամ հավասարության նշան դնելով իսլամիստ զինյալների և ամերիկացիների առանցքային դաշնակիցների` քրդական ջոկատների մարտիկների միջև: Ռուսական որոշ աղբյուրների պնդմամբ, ի դեպ, Ռեջեփ Էրդողանը կայացած բանակցությունների ընթացքում իր ռուս պաշտոնակցին առաջարկել է ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հյուսիսում համատեղ ուժերով անվտանգության գոտի ստեղծել: Պաշտոնական Մոսկվան, սակայն, դատելով Ռուսաստանի ղեկավարի երեկ հնչեցրած հայտարարություններից, կգերադասի, որ Սիրիայի հյուսիսային շրջանները Բաշար Ասադի կառավարության հսկողության ներքո հայտնվեն: «Մենք աջակցում ենք քրդերի և պաշտոնական Դամասկոսի միջև ծավալվող երկխոսությանը: Այդ երկխոսությունը կնպաստի սիրիական հանրության միավորմանը և ազգային հաշտեցմանը: Դա օգտակար կլինի ոչ միայն Սիրիայի, այլև բոլոր հարևան պետությունների համար», նշեց Ռուսաստանի նախագահը: Ռեջեփ Էրդողանի մոսկովյան այցի ավարտից հաշվված ժամեր անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերության եթերում կրկին անդրադարձավ Սիրիայի քրդաբնակ շրջաններում ստեղծված կացությանը` չբացառելով, որ թուրքական ուժերը կարող են հատել Սիրիայի հետ սահմանը: «Մենք հիմա էլ վստահ ենք և բացահայտորեն ասում ենք, որ ի վիճակի ենք միայնակ ստեղծել այդ անվտանգության գոտին, սակայն եթե այլ պետություններ` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը ցանկանան համագործակցել, մենք դրան չենք խոչընդոտի», - նշում էր թուրքական դիվանագիտության ղեկավարը: Այս հարցազրույցում Չավուշօղլուն նաև խոստովանում էր, թե չնայած Անկարայում վստահ են, որ սիրիական կարգավորման առանցքային դրվագներից մեկը պետք է լինի Բաշար Ասադի հեռացումը նախագահի պաշտոնից, այնուհանդերձ, սիրիական և թուրքական կառավարությունների միջև որոշակի կապեր պահպանվում են: «Մենք անուղղակի կապեր ունենք [Ասադի] վարչակազմի հետ` Ռուսաստանի և Իրանի միջոցով: Անհրաժեշտության դեպքում ուղերձներ են փոխանցվում, դրանք վերաբերում են [քրդական] «Ժողովրդական պաշտպանության ուժերին», ինչպես նաև այլ թեմաներին», ասաց Թուրքիայի ԱԳ նախարարը: Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են Սիրիայի խնդրին նվիրված ևս մեկ եռակողմ գագաթնաժողով անցկացնել, որին Էրդողանից և Պուտինից բացի կմասնակցի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Մենք պատրաստվում ենք մոտ ապագայում հերթական նման գագաթնաժողով կազմակերպել Ռուսաստանի տարածքում: Նախագահ Էրդողանի հետ արդեն իսկ պայմանավորվել ենք համաժողովի անցկացման վայրի և մոտավոր ժամկետների մասին: Այժմ պետք է դրանք համաձայնեցնել մեր իրանցի գործընկերների հետ», հայտնեց Պուտինը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 102 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am