Քաղաքապետը վախենում է «Լույս»-ից. ավագանու անդամները զայրացած են և պարզաբանում են պահանջում.armday.am

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քննարկման է ներկայացվել «Թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր՝ Երևան քաղաքում» անվանումով ծրագիրը: Այս հայտարարությանը սուր արձագանք են տվել «Լույս» խմբակցության ավագանու անդամներ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրայնը: ArmDay.am-ի հետ զրույցում Թեհմինա Վարդանյանն ասաց, որ իրենց իզոլացրել են, քանի որ, հավանաբար, վախենում են: «Նմանատիպ քննարկումներին  գոնե մեզ պետք է կանչեին, սակայն փաստացի, քաղաքապետը, փոխքաղաքապետերն ու  որոշ վարչության պետեր, ի դեմ Բաբինյանի, վախենում են Երևանի ավագանու ընդամենը  երեգ հոգանոց «Լույս» խմբակցությունից: Մեզ որևէ մեկը տեղյակ չի պահել քննարկման մասին և եթե Բաբինյանը՝ իմանալով իմ մոտեցումը առողջապահության ոլորտին, պոլիկլինիկաների հիմնախնդիրներին, ու ծանոթ լինելով այն աշխատանքին, որը ես արել եմ,  չի բարեհաճել մեզ հրավիրել, ուրեմն՝ ես ընդունում եմ ինձ նետած ձեռնոցը»,-ասաց Թեհմինա Վարդանյանը: Թեհմինա  Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նաև նշել, է, որ քաղաքապետարանի համար  Երևանի ավագանու մարմինը ունի ընդամենը երկու խմբակցություն՝ «Իմ քայլը» և «ԲՀԿ»: «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ևս անդրադարձել է   այս խնդրին: Նա պարզաբանում է պահանջում: «Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա: Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, և գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյալ չպահեն որևէ խմբակցության: Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են.... Կարծես թե հավասարության նշանը դրվել է Իմ քայլի և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են Իմ քայլ և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ Լույս խմբակցությանը ոչինչ չի ասվել...»,-ասել է նա:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am