«Չէի ուզում` պանդորայի արկղը բացել և դա դառնար նախադեպ». Ինչու Քոչարյանը ժամանակին պատասխանատվության չենթարկեց ԼՏՊ-ին/տեսանյութ/

«Իրավունք թիվի»տաղավարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իշխանության գալուց հետո, երբ տարբեր քաղաքական կուսակցություններ այդ թվում ՍԻՄ-ը պահանջում էին պարոն Քոչարյանից քաղաքական գնահատական տալ ԼՏՊ-ի գործողություններին` այդպես էլ դա չարեց: Ավելին, նա այն ժամանակ ասել էր, որ չի ցանկանում պատասխանատվության ենթարկել, որպեսզի դա նախադեպ չդառնա: Արդյո՞ք այսօր նա չի զղջացել ժամանակին ԼՏՊ-ի գործողություններին ճիշտ գնահատական չտալու համար, ասաց. -Դուք ձեւակերպումը շատ հստակ տվեցիք, եւ Ռոբերտ Քոչարյանը իր «Կյանք ու ազատություն» գրքում եւս անդրադառձել է այդ իրավիճակին, երբ գործընկեր բոլոր քաղաքական ուժերը, ամենահեղինակավոր կուսակցական գործիչները իրեն առաջարկում էին այդ գնահատականը տալ, պատժի ենթարկել եւ այլն: Ինքը ասում է` ես չէի ուզում, որ կոպիտ ասած այդ պանդորայի արկղը բացեմ եւ դա դառնա նախադեպ: Ոչ թե նրա համար, որ դա կարող է իր վրա անդրադառնալ, այլ ինքը դա կործանարար էր համարում մեր պետության համար: Ես այդ հարցը իր հետ քննարկելու առիթ չեմ ունեցել, բայց ես հիմա էլ կարծում եմ, որ ինքը ճիշտ է արել, որովհետեւ եթե հանկարծ մենք սկսենք իրական, թե մտացածին առիթներով նախկին բոլոր ղեկավարներին պատասխանատվության ենթարկել` կարծում եմ, որ մեր պետականությունը լուրջ, եթե ոչ մահացու հարվածներ կստանա: Ես հիմա էլ կարծում եմ, որ այն ինչ-որ տեղի է ունենում այսօր շատ մեծ հարված է ե՛ւ մեր պետականությանը ե՛ւ հասարակությանը: Մենք շատ վատ բան ենք ցուցադրում նոր սերնդին, երբ մենք փորձում ենք քաղաքական պատճառներով կամ անձնական վրեժխնդրությունից` ելնելով պատժի ենթարկել, կամ ինչ-որ ձեւով մեկ-երկու ամիս ազատազրկման մեջ պահել մեր երկու պետությունների նախկին ղեկավարին` սա ուղղակի խայտառակություն է: Ես չեմ կարծում, որ հաջորդ ղեկավարները պետք է գան եւ դիմեն Նիկոլ Փաշինյանի օրինակին: Ես հուսով եմ, որ հաջորդ ղեկավարները հենց Քոչարյանի օրինակին կհետեւեն եւ անկախ նրանից, թե նախկին ղեկավարը ինչքանով է ինչում մեղավոր` կհասկական, որ կա որոշակի սահման, որից այն կողմ անցնել չի կարելի: Խոսքս ամենեւին ուղիղ հանցագործությունների մասին չէ, եթե կան ուղիղ կատարված հանցագործություններ իրենց ապացույցներով` անձեռնմխելի մարդ չպետք է լինի, սա չի քննարկվում: Բայց եթե դա կատարվում է քաղաքական դրդապատճառներով` այ դա խայտառակություն է: Ի դեպ մեր Սահմանադրությունը նախատեսել է, որ հանկարծ հաջորդ իշխանությունները քաղաքական որոշումների համար նախկին ղեկավարներին քրեական հետապնդումների չենթարկեն: Հ.Գ. Վիկտոր Սողոմոնյանի հետ հարցազրույցի առավել ուշագրավ մանրամասները կարող եք դիտել«Իրավունք Թիվի»տեսանյությում:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am