Էդ դեգրադացիայի արմատը գտնել է պետք ու ոչնչացնել

Ժողովուրդն էր ընտրել Նաիրիտ փակելը, չէ՞: Ժողովուրդն էր ընտրել Ջերմուկով երկիր զարգացնելը, չէ՞: Դե Տեր-Պետրոսյանին առնվազն մի անգամ հաստատ ժողովուրդն էր ընտրել: Հետո 95-ին յա ընտրել էր, յա չէր ընտրել, բայց 2008-ին մի 30% հաստատ ընտրել էր, չէ՞: Հետո Րաֆֆուն էր ընտրել ժողովրդի առնվազն 35%-ը: Դե էս վերջի ժողովրդի ընտրյալին էլ չասեմ... Այսինքն վերջին երեսուն տարում ժողովուրդն ինքնակամ գնացել, ընտրել է տնտեսական կոլապս, ազգադավ կառավարում, թալան, քաղաքական սպանություններ, օլիգարխիա, աղոթող անմեղսունակին, ու շարքային մուտիլովշիկին: Մեր ժողովուրդ կոչեցյալը կարա և չիմանա, որ ջրի պաշարներով մենք օրինակ աֆրիկայից երկու անգամ հետ ենք, կամ չիմանա Րաֆֆին ու Նիկոլն ովքեր են, բայց դե 2008-ին հո արդեն գիտեր Լևոն Տեր-Պետրոսյանն ով էր: Այս ամենի մեջ ամենա մեծ խնդիրը նրանում է, որ ես էլ էի ժողովրդի մեջ: Ես՝ յանիմ կիրթ, աշխարհ տեսած, տնտեսությունից հասկացող մարդ, մեր հիմնարկի վարորդին համոզում էի, որ Րաֆֆուն ընտրելն ա ճիշտ, մինչդեռ նա հակված էր Սերժ Սարգսյանին ընտրել: Հետո ես գնացի Րաֆֆու առաջին հանրահավաքին ու տեղում արթնացա, վայրկյանական հասկացա, ով էր դեմս կանգնած ու էլ չգնացի: Թվում էր, թե Րաֆֆին ինձ համար պիտի դաս լիներ, բայց արի ու տես, որ չեղավ: Եթե Րաֆֆուն մի քանի րոպե լսելով հասկացա ինչը ինչոց ա, Նիկոլը ինձ մոտ մի տարի «հիպնոսի» տակ պահեց: Ինձ է՜, յանիմ կիրթ, աշխարհ տեսած, տնտեսությունից հասկացող մարդու... Ով չէր ալարում ինձ համոզում էր, որ դա ժուլիկ ա, որ իրանից հեռու ա պետք մնալ, ես էլ, լիքը հարաբերություն փչացնելով, ժամանակ ու էներգիա վատնելով, բոյ էի տալիս: Ճիշտ ա, հետո համոզողներից շատերը գլխարկները փոխեցին, բայց գոնե զուտ շահադիտական նկատառումներով: Այնուամենայնիվ փաստ է, որ ես, մեղադրելով բնակչությանը կուրության մեջ, ինքս շատ ավելի կույր էի, քան միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին: Գլոբալ հարցը նրանում է կայանում, որ բուն դեմոկրատիան Հայաստանին միայն վնաս է տվել: Հենց որ ժողովրդին, որի մասնիկն էի նաև ես, որոշելու իրավունք էր տրվում, ժողովուրդը ինձանով հանդերձ մի քաք ուտում էր: Ու հակառակը, իմ կյանքի ամենա ճիշտ որոշումները՝ թե գործնական, թե անձնական միշտ եղել են «հակաժողովրդական», դրանք էն որոշումներն էին, որոնք անտեսում էին հանրության կողմից ընդունված դոգմաները, պարադիգմերը, մտքի և վարքագծի դպրոցները: Էն հին սեքսիստ անեկդոտի պես ա ստացվում, եթե չես ուզում սխալվել, լսիր կնոջն ու արա հակառակը: Մեր մոտ էլ, եթե չես ուզում սխալվել, լսիր ժողովրդին ու արա հակառակը: Հետաքրքիր ա չէ՞ ոնց ա ստացվում, որ գերմանացու առօրյայի մեջ ամեն տեղ նկատվում է Քրիստոսի, Լյութերի, Նիցշեի, Հեգելի, Մարքսի և այլոց ժառանգությունը: Ռուսի առօրյայում էլ է նկատվում Դոստոևվսկին, Տոլստոյը, Չինգիզ խանն ու նույնիսկ Ռյազանովը: Իրենց նիստուկացի, ճարտարապետության, երթևեկության, շփման մեջ կա էդ ամեն ինչը՝ իր դրական և բացասական կողմերով: Իսկ մեզ մոտ ես Նարեկացուն չեմ տեսնում, ոչ էլ նույնիսկ Վանո կամ Մաթևոսյան եմ տեսնում մարդկանց մեջ: Տենաս որտեղից ա գալիս էդ կեղծ գողականի գաղափարախոսությունը, կեղծ բարեպաշտի, կեղծ պահպանողականի ու կեղծ լիբերալի (հաճախ նույն մարդու մեջ), կեղծ հայրենասերի ու կեղծ գլոբալիստի, կեղծ ժողովրդավարի ու կեղծ բռնապետի... Ո՞վ ա էս սերմերը ցանել՝ Չարենցը՞, Թումանյանը՞... չէ՞, չէ... բա ո՞վ կամ ինչը՞: Ամենամեծ ազգանվեր գործը, որ մարդ կարա անի Հայաստանում, դա քրքրել, փնտրելն է այն աղբյուրը, այն ակունքը, որից սնվում է այս համատարած կրետինիզմը: Չգիտեմ դուրսն ա, թե ներսը, թե որտեղ, բայց էդ դեգրադացիայի արմատը գտնել է պետք ու ոչնչացնել: Ընդ որում, մինչև դա չգտնենք, ինչ ուզում ա լինի, ով ուզում ա գա, որևէ լավ բան մեզ չի սպասում:

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am