Մաշադյանը ոչ միայն ամենաբարձր պարգևավճար ստացողն է, այլև ՊԵԿ-ում ամենաշատ բարեկամներ աշխատանքի տեղավորածը

Ժամանակը գրում է. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի երեկվա պարզաբանումներից հետո էլ աստղաբաշխական պարգևատրումների թեման չի փակվում։ Անանյանը, մասնավորապես, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՊԵԿ աշխատակիցները պարգևավճարներ ստացել են` ՊԵԿ նախագահից մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը, սակայն պարգևավճարների չափը չնշեց՝ պատճառաբանելով, որ իրենք անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման իրավական պարտականություն ունեն։ Լրագրողների հարցապնդումների ճնշման տակ ամեն դեպքում Անանյանը նշեց, որ ամենամեծ առձեռն վճարված պարգևավճարը կազմել է 1.5 մլն դրամ։ Բայց թե ով է ստացել այդ գումարը՝ հրաժարվեց բացահայտել։ Նշենք, սակայն, որ ՊԵԿ նախագահի հրապարակած թիվն այնքան էլ իրատեսական չէ։ Մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ իրատեսականը ի սկզբանե հրապարակված թվերն են եղել, ըստ որի՝ պարգևավճարների ամենաբարձր շեմը եղել է 7-8 միլիոն դրամը։ Ամենամեծ պարգևավճար ստացածների թվում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, որը մարմնավորում է կոռումպացված ՀՀԿ-ական ժամանակաշրջանը։ Նա համարվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղապահը ՊԵԿ-ում, որն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ Մասնավորապես իր փեսային՝ աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողները այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։ Սանիկներից Էլեն Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։ Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց։ Նրանք անձեռնմխելի են։ Ի դեպ, Դավիթ Անանյանը, ըստ էության, ստում է՝ հայտարարելով, թե նախորդ տարի ևս բարձր պարգևավճար են ստացել։ Մասնավորապես, Ռաֆիկ Մաշադյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ ամբողջ 2017-ին Մաշադյանը ստացել է 10 միլիոն 97 հազար 440 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Իսկ 2018-ի միայն դեկտեմբեր ամսին Մաշադյանը ստացել է 9.6 միլիոն դրամ։ Հ.Գ. Մեզ հասած տեղեկություններով՝ Անանյանը ստում է նաև, երբ հայտարարում է, թե պարգևավճարներ ստացել են ՊԵԿ նախագահից մինչև վերջին տեսուչն ու հավաքարարը։ ՊԵԿ շարքային աշխատողներ մեզ պատմեցին, որ պարգևավճարներ ստացել են բացառապես ղեկավար կազմն ու նրանց մտերիմները։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am