Մի տարի ա երկրում իշխանություն ա փոխվել՝ ոչ մի ռեֆորմ չկա, միակ ստաբիլացած բանը Սաշիկի կարմիր մայկեն ա

Երևի բիձայացել եմ, ներվերս չի հերիքում, պետք ա արձագանքեմ... Էն որ ցուցակներ եք հրապարակում ու փնթփնթում՝ թե բա այ խերսոններ, չեք տեսնում երկրում ինչեր ա փոխվել, հայ հարայ, երեսունհինգ բան ա փոխվել, ու ասենք, նշում եք, որ Մարալիկում ջրամբար ա նորոգվել ու, ասենք, Ալենավանի խմելու ջրի հարցը լուծվել ա, դա փոփոխություն չէ, կառավարության ամենօրյա պարտականություն է... Բոլոր իշխանությունների օրոք ինչ որ բան երկրում մեկ վատանում է, մեկ լավանում, գներ են էժանանում, երբեմն՝ թանկանում, փողոցներ են նորոգվում, համակարգեր են լավանում կամ վատանում, բայց դրանք որպես երկրում փոփոխությունների ալիք ներկայացնելը պարզագույն մտավարժանք է... Իշխանության փոփոխությունից հետո, հարգելի փոքրիկ իշխաններ, որպես իրավիճակի փոփոխության լակմուսի թուղթ դիտարկվում են ռեֆորմներն ու համակարգային բարեփոխումները, ամբողջական ենթակառուցվածքների բարելավումները, ոչ թե Քայլստան գավառի Ռնգեղջյուր գյուղի մսուրի տանիքի վերանորոգումը... Դա նույն բանն է, որ բեռնատարից քամու թռցրած ցորենի հատիկը ընկնի հողի մեջ, սկսի թեթև ծիլեր տալ ու ֆեյսբուքյան իր էջում գրի՝ թե բա կույր պետք է լինել աճը չնկատելու համար... Ռեֆորմներ արեք, ռեֆորմներ, ռեֆորմներ, ռեֆորմներ, հասկանում ե՞ք գոնե, որ էդ հընթացս կառավարումը, պլյուս մինուս մի երկու տուշոնկա, Սերժենք էլ էին անում, էս երկիրը շուրուփ առ շուրուփ դզելու ենթակա ա, հսկայական ժանգոտած մեքենա ա, դետալ առ դետալ պետք ա բարեփոխել... Նստել թիթեռ ենք նկարում՝ թե բա էս ինչը էժանացավ, էսքան աշխատավարձ բարձրացավ, պադավատ, պրեմիա - մրեմիա... Դրանք սուտ բաներ են, ամենօրյա բաներ են, գլուխներս մի խույկանզղարեք անիմաստ դիսկուրսով... Հրապարակ բերեք ռեֆորմների փաթեթներ, իրար գզենք, հոշոտենք, դզմզենք, փոխվի էս երկիրը... Թե չէ մի տարի ա երկրում իշխանություն ա փոխվել՝ ոչ մի ռեֆորմ չկա, միակ ստաբիլացած բանը Սաշիկի կարմիր մայկեն ա... Հանրային դիսկուրսը տեղափոխեք ռեֆորմների դաշտ՝ ցավոտ, դաժան, անասելիորեն ցավոտ ռեֆորմների... Կհայհոյեն, կգզեն, բայց երկիրը երկիր կդառնա... Ինձ էլ ինչ տաք՝ տաք...  

դիտվել է 628 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am