«ՆարկոՂարաբաղ» կայքը Բաքվի կողմից վճարված քարոզչական հերթական ստեղծագործությունն է․ փորձագետ

Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական ԶԼՄ-ները զանազան միջոցներով տարածում են «ՆարկոՂարաբաղ» նորահայտ կայքի թեման՝ այն ներկայացնելով որպես ոմն բրիտանացի լրագրող եւ հետազոտող Հարոլդ Քեյնի ստեղծագործության արգասիք։ Այդ հետազոտողն իբր շատ ժամանակ է անցկացրել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Իրեն ներկայացնելով որպես հետաքրքրասեր զբոսաշրջիկ՝ նա իբր շրջել է երկու հանրապետություններում եւ հավաքել հսկայական սարսափելի տեղեկատվություն, մասնավորապես՝ թմրանյութերի անօրինական փոխադրման վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ ինչպես մեղադրանքների բնույթը, այնպես էլ նյութի մատուցումը՝ կասկածելի եւ գոյություն չունեցող փաստաթղթերին արված հղումների հետ միասին, հստակ մատնանշում են, թե որտեղից է փչում քամին, NEWS․am-ի թղթակիցը դիմեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին։ «Իսկապես, կայքը հայտնվել է մի քանի օր առաջ։ Կայքի գրանցումը փակ է, այլ կերպ ասած, հնարավոր չէ պարզել՝ ում է այն պատկանում։ Մեկ ուրիշ հետաքրքիր պահ էլ կա՝ հենց Twitter-ում հայտնվեց կայքի էջը, առաջին դրա բաժանորդները եղան իրենց Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարներ անվանող Տուրալ Գյանջալիեւը եւ 1news.az կայքի խմբագիր Ռահման Գաջիեւը։ Սա շատ կարեւոր պահ է։ Համացանցի օգտատերերը գիտեն, որ շրջանառության մեջ չդրված կայքը իր մասին հայտարարելու համար որոշակի դժվարությունների առջեւ է կանգնում։ Իսկ այստեղ դեպքերի «տարօրինակ» բերումով տառացիորեն կայքի գոյության առաջին իսկ ժամերին դրա մասին «իմանում են» այս երկու պարոնները, ընդ որում՝ միայն իրենք։ Հետաքրքիր է նաեւ այն պահը, որ կայքի ստեղծումից հետո չճշտված էլեկտրոնային հասցեներից կայքի մասին տեղեկատվություններ եկան Հայաստանի պետական մարմինների եւ Ղարաբաղի հարցով փորձագետների հասցեներին։ Այնպես որ, ավելի քան ակնհայտ է, թե ինչ է կանգնած այս ամենի հետեւում, եւ որ կայքը ավելին չէ, քան Բաքվի կողմից վճարված քարոզչական հերթական ստեղծագործությունը»,- նշեց փորձագետը։  

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am