Փեսաս չի գողացել, պարտք է վերցրել կնոջ կյանքը փրկելու համար. Գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը՝ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի քրգործի մասին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կալանավորված գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը իմ փեսան է, բայց իմ հովանավորչությունից երբեք չի օգտվել, եթե այդպիսի բան լինել էլ կալանավորված չէր լինի: Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը` անդրադառնալով «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը, թե իրավապահ համակարգը տևական ժամանակ տարակուսանքների մեջ է եղել Տեր-Հովակիմյանին մեղադրանք առաջադրելու հարցում, քանի որ նա բարեկամական կապեր ունի Կառլոս Ղազարյանի հետ: «Բացարձակ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, ես չեմ խառնվել: Բոլորն ինձ լավ գիտեն, երբեք ոչ մի կապից չեմ օգտվել, մինչև հիմա նույնիսկ սեփական բուտկա չունեմ»,-նշեց նա: Կառլոս Ղազարյանն ասաց, որ Տեր-Հովակիմյանը 326.000.000 ՀՀ դրամը վերցրել է պարտքով, կնոջ կյանքը փրկելու համար: «Թղթերը կան, որ պարտք է վերցրել, պիտի վերադարձներ, 5 տարի առաջ աղջկս մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, այստեղ չէին կարող բուժել, դրսում պետք է բուժվեր, ինքը չի գողացել, վերցրել է կյանքը փրկելու, հետո վերադարձնելու համար, գործում էլ ամեն ինչ կա: Ինքը շատ խելոք անձնավորություն է, Բժշկականում դասախոս է: Ինքը գրել, ստորագրել է, պարզ հաշվապահական պարտք է վերցրել՝ հույսով, որ իր հայրական տունը կվաճառի, պարտքը կփակի: Ավելին ասեմ՝ աղջիկս ամռանը պիտի գնար բժշկի, բայց փեսայիս թույլ չտվեցին, որ դուրս գա երկրից, խնամակալը, ուղեկցողը ինքն է փաստաթղթերով: Եթե հովանավոր լինեի, օրինական կասեի՝ էս ինչ ենք անում: Դուստրս տարին երկու անգամ պիտի երկրից գնա՝ բուժման նպատակով, ամռանը չգնալու հետևանքով առողջական վիճակը վատացել է»,-նշեց Կառլոս Ղազարյանը: Գեներալ-մայորը վստահեցրեց, որ իր փեսան դատաքննության արդյունքում ազատության մեջ է հայտնվելու, քանի որ յուրացում չի կատարել: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին՝ Ա.Տ.Հ.-ին, մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Հունվարի 25-ին դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

դիտվել է 853 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am