ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը․
«Ինչպես խոստացել էի ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստից հետո մամուլի ներկայացուցիչների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր2018 թվականի համար։ Կարծում եմ, որ հայտարարագրում ներկայացված տեղեկատվությունը ավելի քան բավարար է մեր լրագրող-գործընկերների և, ընդհանրապես, հանրության տեղեկատվական կարիքները բավարարելու համար»,- գրել է նա։
Դավիթ Անանյանը երկու աղբյուրից ստացել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 4 մլն 808 հազար 668 դրամ և 18 մլն 482 հազար 639 դրամ ծավալով։
Նա ստացել է շահաբաժին՝ մոտ 14.9 մլն դրամ, այլ եկամուտներ՝ 1,494 եվրո և 6,750 եվրո, 2 գույքի օտարումից՝ 2.5 մլն և 2.4 մլն դրամ։
Բանկային հաշվեհամարներում Դավիթ Անանյանի կուտակումներն անցած տարվա ընթացքում աճել են. տարեսկզբի 1 մլն 650 հազար դրամը տարեվերջին դարձել է 2.1 մլն դրամ, 2500 դոլարը՝ 7000 դոլար, 1500 եվրոն՝ 2000 եվրո։
2018-ին նա հանձնել է 3 մլն 393 հազար 200 դրամ փոխառություն, որից վերադարձվել է 2մլն 848 հազար դրամը։
Որևէ անշարժ կամ շարժական գույք հայտարարագրված չէ։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը