Մարզպետի ու ՀՅԴ-ական գյուղապետի վեճը ձեռնամարտի է վերածվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն իր աշխատասենյակում քաշքշել է Ուջանի գյուղապետ Նաիրի Կիրակոսյանին, ով փորձել է հակառակվել մարզպետին ու բացատրել, որ նրա հանձնարարականը կատարելն իրատեսական չէ։ Բանն այն է, որ իրենց եւ աշխատակազմերը պարգեւատրելուց հետո մարզպետներն անցել են ամեն գնով բյուջեն փող լցնելու գործին։ Նրանք հանձնարարել են համայնքապետերին՝ հավաքել գյուղացիների չվճարած պարտքերը, մինչեւ անգամ արտերկրից կանչել-բերել համագյուղացիներին, որպեսզի ժառանգության իրավունքով ճանաչեն հանգուցյալ հարազատների թողած սեփականությունը եւ վճարեն այստեղ թողած տների ու հողերի հարկերը։ Մեզ պատմեցին, որ այս թեմայով խոսելիս մարզպետն ու իր ենթական գրեթե ձեռնամարտի են բռնվել։Ուջանի ՀՅԴ-ական համայնքապետ Նաիրի Կիրակոսյանը չափազանցված համարեց ձեռնամարտի մասին լուրերը, սակայն չհերքեց, որ վիճել են․ «Դե, ինքը պահանջում է ապառքը հավաքել, ես էլ ասում էի, որ էդքան էլ հեշտ չէ։ Խոսքը հին հարկերի մասին է, որ մնացել ա ժողովրդից, դժվար ա հավաքելը։ Ինքն ասում է՝ ամեն գնով հավաքեք։ Ես էլ ասում եմ՝ դժվար ա, չի հավաքվում, ժառանգության խնդիրներ կան, ժողովուրդը՝ մեկը Ֆրանսիա ա, մեկը՝ Հոլանդիա, մենք էլ իրավունք չունենք վերցնենք էդ գումարները, թող կառավարությունը որոշում հանի, որ մենք իրավունք ունենանք։ Եթե չի հանում, ուրեմն էդ գումարը վաղը, մյուս օրը գնալու ա կորի, ոնց որ ասեն՝ կողքից գումար հավաքի, ըտենց ա դուրս գալիս։ Չենք կարող ուզել, մինչեւ այդ մարդը չընդունի ժառանգությունը։ Մարզպետն էլ ասում է․ գնացեք ասեք՝ թող ընդունեն, համոզեք եւ այլն»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am