ԱԺ փոխնախագահի վստահեցմամբ՝ իր աշխատասենյակի համար չի գնվել ոչ նոր կահույք, ոչ էլ տեխնիկա

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի աշխատասենյակի համար չի գնվել ոչ նոր կահույք, ոչ էլ տեխնիկա: Փոխնախագահը նախընտրում է անհրաժեշտության դեպքում պարզապես վերանորոգել եղածները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում՝ դրան կցելով մի ծաղրանկար: «Ի դեպ, ԱԺ իմ աշխատասենյակի համար նոր կահույք պահանջելու մասին լրագրողները շարունակում են հարցնել ու հարցնել: Ու ես տարակուսում եմ՝ ինչ ճոխությունների մասին է խոսքը: Ինձ համար չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք: Ես չունեմ դրա պահանջը: Եթե կան իրեր, որ պետք է փոխվեն, ապա ինձ համար նախընտրելի է, որ դրանք վերանորոգվեն, ոչ թե գնվեն նորերը: Հասկանալի է, որ ես ունեմ ներկայացուցչական կարգավիճակ, և իմ սենյակ են այցելելու նաև Հայաստանի հյուրերը, և ես ուզում եմ, որ ԱԺ-ն հնարավորինս ներկայանալի լինի: Բայց ամեն ինչ լինելու է շատ պարզ, առանց որևէ ճոխությունների, ես դրան դեմ եմ»,-նշել է Նազարյանն ու շեշտել, որ այդ հարցերն իր համար ընդհանրապես կարևոր հարցեր չեն: Նազարյանը նաև ներկայացրել է այն բազմոցը, որը պետք է նոր պաստառով պատեն, քանի որ, ինչպես ինքն է նշել, երկար ժամանակ պահեստում է պահված եղել ու վրայի փոշին չի անցնում: «Ես պատրաստ եմ ձեզ պատմել իմ աշխատանքի հետ կապված ամեն ինչ, բայց արդյոք իմաստ ունե՞ր, որ մամուլն այսքան ժամանակ ձեր ուշադրությունը ու ժամանակը զբաղեցներ սրանով»,-եզրափակել է ԱԺ փոխնախագահը:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am