Դավիթ Գյուրջինյանը՝ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի հունվարի 25-ի նիստում Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՊՄՀ մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Խորհրդի նախագահի պաշտոնում Խորհրդի անդամներն առաջադրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվեց ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում, անդամների առաջադրմամբ, ընտրվեց ուսանող՝ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Անժելա Գաբրիելյանը: Խորհրդի նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար և, անդամներին ներկայացնելով իր կենսագրությունն ու գիտամանկավարժական գործունեությունը, փաստեց, որ ինքն էլ կրում է Մանկավարժական համալսարանի կնիքը՝ բուհի շրջանավարտն է: «Տարբեր ձեռնարկումների՝ գիտաժողովների, ավարտական քննություններ նախագահելու շրջանակներում մշտապես կապը պահել եմ հարազատ բուհի հետ: Այն հեղինակավոր համալսարան է, որի Խորհրդի նախագահը լինելու պատիվն ունեմ 39 տարի անց. կփորձեմ «պարտքերս վերադարձնել»»,-նշեց Դավիթ Գյուրջինյանն ու հույս հայտնեց, որ Խորհրդի նիստերը, ինչպես նաև բուհի ուսանողների, դասախոսների, ղեկավար կազմի հետ հանդիպումները կլինեն պարբերական՝ համալասարանի առաքելությունը լավագույնս իրագործելու համար: «Դավիթ Գյուրջինյանի ներկայությունն ու դերակատարությունը այս կարևոր կառույցում լիովին համապատասխանում է բուհի բարի համբավին ու առաքելությանը»,-նշեց Խորհրդի անդամ, ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց Խորհրդի նորընտիր նախագահ Դավիթ Գյուրջինյանին և վստահեցրեց, որ մեծ պատիվ է նրան՝ մեծանուն գիտնականին և բուհի շրջանավարտին, տեսնել այդ կարևոր ու պատասխանտու պաշտոնում: Ռեկտորը ևս մեկ անգամ փաստեց՝ Դավիթ Գյուրջինյանն իր գործընկերների շրջանում վայելում է բարձր հեղինակություն և հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենան առավել շոշափելի ձեռքբերումներ: Խորհրդի անդամները դիտեցին 2018 թվականին բուհում կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, ապա ՀՊՄՀ-ի ռեկտորը կատարված աշխատանքներին անդրադարձավ ուսանողների, շրջանավարտների թվի, եկամուտների ու ծախսերի համեմատության տեսանկյունից: Խորհրդի անդամները, որոնք նախապես ծանոթացել էին 2018-ի հաշվետվությանը, բուհի ռեկտորին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: Նիստի ավարտին մանկավարժական համալսարանի Խորհուրդը 2018-ին կատարված աշխատանքները գնահատեց բավարար, ինչպես նաև հաստատեց համալսարանի 2019-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրն ու 2018-ի հակակոռուպցիոն ռազմավարութան իրականացման հաշվետվությունը»:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am