ՀՀ-ում ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակով՝ Թուրքիան Նախիջևանում 3-րդ ռազմաբազան է ստեղծում. Ռուբեն Սաֆրաստյան․ factor.am

Սիրիայի հետ կապված վերջին կարևոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ այն էր, որ երբ ամերիկացիները հայտարարեցին, որ դուրս են բերում իրենց ստորաբաժանումները Սիրիայից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էդողանի հանդիպեցին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սիրիական խնդրի շուրջ վերջին զարգացումներին,  ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ «Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների միջև տեղի ունեցավ հանդիպում, և դրանով, կարծես թե, Իրանին երկրորդ պլան մղեցին. Իրանի նախագահի հետ կհանդիպեն ավելի ուշ։ Սա նշանակում է, որ Սիրիայում այն բացը, որ ստեղծվում է ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո, փորձում են լրացնել այս երկու երկրներն ավելի ակտիվ, քան Իրանը։ Պետք է ասեմ, որ 2018 թվականին Թուրքիայի և ՌԴ-ի ղեկավարների մեջ տեղի է ունեցել 7 առանձնազրույց, 18 հեռախոսազրույց, իսկ սա նշանակում է, որ թուրք-ռուսական հարաբերությունները դրական են ընթանում, և այս երկրները կարողանում են ընդհանուր դաշտ գտնել»,- ասաց արևելագետը։ Վերջինիս խոսքով՝ հավանաբար, ՌԴ միջնորդական առաքելության արդյունքն է, որ Թուրքիան կփորձի հանդուրժել Սիրիայի նախագահ Ասադի ղեկավարությունը, եթե Ասադը համաձայնի վերադառնալ 1998 թվականի՝ Ադանայի համաձայնագրին։ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաև Թուրքիայի ակտիվությանը Նախիջևանում և նշեց, որ թուրքական ակտիվացումն այս տարածաշրջանում ունի ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական կարևոր բաղադրիչ։ «Թուրքական մամուլը արդեն գրում է այն մասին, որ Թուրքիան Նախիջևանում նախապատրաստվում է ստեղծել իր 3-րդ ռազմաբազան իր սահմաններից դուրս․ այսինքն՝ օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն ունի Թուրքիայի կարիքը Սիրիայում, Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում իր ոտքը դնելու տեղն ավելի ընդլայնել և ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Նախիջևանում։ Սա աշխարհաքաղաքական կարևոր գործընթաց է և, չեմ կարծում, որ ռուսների կողմից լուրջ հակազդեցության չի արժանանա, որովհետև սա արվում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազային հակակշռելու նպատակով»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ factor.am

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am