Ալավերդիում ամեն 20-րդ բնակիչն ունի չարորակ նորագոյացություն․ դրանց թիվը 1,3 անգամ աճել է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ այս տարվանից պետությունն իր վրա կվերցնի չարորակ ուռուցքների վիրահատության ծախսերը՝ ավելացնելով, որ մտադիր են նաև անվճար դարձնել ճառագայթային բուժումը և քիմիաթերապիան։ «Հետք»-ն ուսումնասիրել է չարորակ նոյագոյացությունների ցուցանիշներն Ալավերդիում և պարզել, որ 2011-2017թթ․ տվյալներով (2018թ․ տվյալները դեռևս չեն հրապարակվել)՝ դրանց թիվը 1,3 անգամ աճել է։ Ալավերդիում ամեն 20-րդ բնակիչն ունի չարորակ նորագոյացություն։ Հիվանդների կեսից ավելին կանայք են։ Տարեկան միջինը 110 հոգու մոտ կյանքում առաջին անգամ քաղցկեղ է ախտորոշվում։ Դրանց մեջ ամենատարածվածներից են կրծքագեղձի, շնչափողի, բրոնխի, թոքի և ստամոքսի չարորակ նորագոյացությունները։ Ալավերդու բժշկական կենտրոնի օնկոլոգ Հարություն Միքայելյանն ասում է, որ տարիներ առաջ իրենց բժշկական կենտրոնը չուներ բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ նույնիսկ նորագոյացությունները լիարժեք ախտորոշելու համար։ «Առաջ չունեինք մամոգրաֆիա, նորմալ ռենտգեն ապարատ, սոնոգրաֆիա, գաստրոսկոպիայի ապարատ չունեինք, սա գիտե՞ք ինչ է։ Օրինակ, մարդու ստամոքսը ցավում էր, չգտեին՝ խոց է, թե ինչ»,- պատմում է Հ․ Միքայելյանը։ Նա ասում է, որ վերջին 10 տարին է, ինչ ունեն սոնոգրաֆիայի սարք և 1 տարի է՝ մամոգրաֆիայի։ «Համակարգչային տոմոգրաֆիան շատ թանկ հաճույք է, իհարկե, բայց որ Վանաձորում էլ լինի, մեզ հերիք է»,- ասում է օնկոլոգը՝ նշելով, որ քիմիաթերապիայի համար գնում են Վանաձոր, իսկ վիրահատությունների դեպքում` ուղղորդում են Երևան։ Ըստ նրա՝ Ալավերդու բնակիչներն ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը․ հայ ազգին բնորոշ չէ դիմել բժշկի մինչև «դանակը ոսկորին չհասնի»։ 2011-2017թթ ընթացքում Ալավերդիում գրանցված չարորակ նոյագոյացությունների կեսից ավելին՝ 52․95 %, գրանցվել է կանանց մոտ։ Դրանց մեջ գերակշռում է հատկապես կրծքագեղձի քաղցկեղը, որն Ալավերդիում ամենաշատ հանդիպող չարորակ նորագոյացությունների ցանկում երկրորդն է՝ 15․95 %: Հարություն Միքայելյանն ասում է, որ կրծքագեղձի քաղցկեղի աճի տենդենց կա ամբողջ Հայաստանում, ոչ միայն Ալավերդիում։ Նա ևս փաստում է, որ իր հիվանդների մեջ շատ են կանայք՝ 40-50 տարեկան։ «Հայ կինը մնում է հայ կին․ ասում է՝ ամուսինս պետք է գա, Ռուսաստան է, և բուժում չի անցնում, մինչև ամուսինը չգա»,- նշում է բժիշկը։ Ամենատարածված չարորակ նորագոյացություններից երրորդը շնչափողի, բրոնխի, թոքի քաղցկեղն է՝ 15․2 %: Հ․ Միքայելյանն ասում է, որ լավ կլիներ պետությունը գումար հատկացներ, որ Ալավերդիում տարին գոնե մեկ անգամ մարդիկ թոքերը նկարեին։ Ամբողջությամբ՝ hetq.am

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am