Յուրի Խաչատուրովը դիմելու է ՄԻԵԴ. պաշտպան

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից առաջ քաշված բազմաթիվ հարցերը` սկսած նրանից, որ կալանքը հնարավոր չէ թույլատրելի լինի, երբ առաջադրված մեղադրանքի հետ առնչությունը հաստատված չէ, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված հարցերը: «Մենք Վճռաբեկ դատարանի հետ կապված նաև հարց էինք բարձացրել այն մասին, ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնազերծված խոսակցություններից ակնհայտ է, որ Յուրի Խաչատուրովին կալանավորելը չի հետապնդել իրավական նպատակ, այլ ունեցել է ոչ իրավական նպատակ, եղել է որոշ անձանց ցանկությունների արդյունք և ապօրինի նպատակներին հասնելու միջոց, մասնավորապես ակնհայտ էր, որ խոսակցության մեջ նշում էին` թողեք կալանավորվի, հետո կխոսի, այսինքն` կալանքը հետապնդում էր խոսելու նպատակ: Վճառաբեկ դատարանը այս հարցին ևս ուշադրություն չէր դարձրել, ստանդարտ, շաբլոնային որոշում էր, ինչը խոսում է այն մասին, որ հերթական անգամ խուսափել են արդարդատությանը նպաստող ակտ կայացնելուց »,-նշեց նա: Միհրան Պողոսյանն ասաց, որ այսպիսի պայմաններում արդարդատությունը ստիպված կլինեն փնտրել ՄԻԵԴ –ում: «Ակնհայտ է, որ առնվազն կալանքի որոշման ոչ իրավաչափ լինելը, կլասիկ երևում է: Հայաստանյան ատյանները սպառված են արդեն, կդիմենք ՄԻԵԴ»,-շեշտեց նա: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ 5 մլն գրավ։ Նրա կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։ Դատարանը, սակայն, մերժել էր բողոքը, ինչից հետո բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am