Պարո՛ն Փաշինյան, Ձեզ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պայմանավորվածությունները դեմ չեք տվել Ալիևին

Հունվարի 22-ին Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում է կայացել: Մեկ ու կես ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։ Այս մասին ավելի ուշ հայտնել էր վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, որ իրենք ոչ մի կոնկրետ դետալ չեն  քննարկում, ուղղակի մտքեր են փոխանակում և բանակցային գործընթացի վերաբերյալ ընկալումները փոխադարձ ներկայացնում: ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիև-Փաշինյան հանդիպմանն՝ ասաց, որ անհասկանալի է, թե երկու երկրների ղեկավարները ինչի մասին պետք է խոսեն մեկուկես ժամվա ընթացքում,  եթե ոչ մի կոնկրետ դետալ չեն քննարկել: Վերջինս հիշեցրեց՝  երբ Նիկոլ Փաշինյանը դառնում էր վարչապետ, մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքը  իրավունք չունի Արցախի անունից բանակցելու և ամեն ինչ անելու է, որ Արցախը ներգրավվի բանակցային գործընթացներում: «Պարո՛ն վարչապետ, Դուք արդեն 3 անգամ հանդիպել եք Ալիևի հետ, իսկ ԱԳ նախարար  Զոհրապ Մնացականյանն էլ 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, բա ինչի՞ ոչ մի անգամ Բակո Սահակյանը կամ Մասիսի Մայլիյանը չեն մասնակցել այդ հանդիպմանը»,-հարցրեց Շարմազանովը: ՀՀԿ խոսնակը ընդգծեց՝ Դուշանբեի վերելակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի  «կիրթ» բարևից և ջերմ ձեռքսեղմումից հետո Ալիևը և Մամեդյարովը հայտարարեցին, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ, բայց մեզ մոտից ոչ մի արձագանք չեղավ ասվածին: «Ալիևը կանգնում ասում ա տարածքները պետք  ա հետ վերցնենք, մենք չենք արձագանքում: Մամեդյարովն ասում ա, որ 2019 թվականը մեծ առաջընթացի տարի կարող ա լինել, մենք էլի լուռ ենք : Արդեն բացահայտ կանգնում են՝«Տարածքներ խաղաղության դիմաց» կարգախոսն են բարձրաձայնում, մենք նորից չենք արձագանքում: Բա ինչի՞ ուղիղ եթերում Փաշինյանը չի ասում, որ ինքը անընդունելի ա համարում խաղաղություն տարածքների դիմաց լոզունգը: Ի՞նչ է նշանակում՝ ոչ մի դավադրություն չի եղել: Կարող ա իրա համար դա դավադրություն չի, իմ համար դավադրություն ա»,-նշեց մեր զրուցակիցը և հավելեց , արդյո՞ք  Փաշինյանն ասել է Ալիևին, որ իրենց  հաջորդ հանդիպմանը Արցախի նախագահ Բակո Սահակյանը ևս պետք է մասնակցի, եթե ոչ՝ ինչո՞ւ չի ասել: Շարմազանովը շեշտեց այս հանդիպումների ընթացքում Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել: «Պարո՛ն Փաշինյան, Ձեզ հարց եմ տալիս Ալիևի հետ հանդիպման ժամանակ Սանկտ Պետերբուրգ, Ժնև, Վիեննայից խոսե՞լ եք թե՞  ոչ: Ինչու պայմանավորվածությունները դեմ չեք տվել Ալիևին, եթե խոսել եք ապա կանգնեք  ասեք, որ Սանկտ Պետերբուրգը, Վիեննան և Ժնևը ուժի մեջ են: Ադրբեջանցիները հայտարարում են, որ պատրաստ են ճանաչել  Արցախի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլ Փաշինյանը մտնում ա ուղիղ եթեր ամեն ինչից խոսում ա բացի կոնկրետ բանից»,-եզրափակեց նա:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am