Մաղթանք իմ կնոջից կուզեի լսել, որը չկա. Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծննդյան 80-ամյակի առիթով այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը չնայած տարիքին՝ շարունակում է աշխատել, իր պարտքն է համարում հայկական հոգևոր ստեղծագործությունները, միջնադարյան աղոթքներն ու շարականները հայ ժողովդին հասանելի դարձնելը: Մանսուրյանը նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հանրության մեջ տարածվել է ռաբիս երաժշտությունը: Խորհրդային տարիներին կար պետական մարմին, որն արգելում էր ռաբիսի տարածումը հանրության մեջ, սակայն հետո հանվեց այդ արգելքը, և յուրաքանչյուր ոք իր ձևով է փոխանցում երաժշտությունը, ինչն իջեցնում է հանրության ճաշակը: Այդ պատճառով կոմպոզիտորն ափսոսում է, որ բարձրաճաշակ երաժշտությունը քիչ է հասանելի լինում հասարակությանը: Հարցին՝ եթե հետ հայացք գցեր իր անցած ուղուն, ինչի՞ համար երբեք չէր ափսոսա, և շա՞տ են եղելությունները, որոնց համար ափսոսալու տեղ է ունեցել, Մանսուրյանը պատասախանեց. «Ես երիտասարդ տարիներին աշխատել եմ, բայց շատ ավելի պետք է աշխատեի, շատ ավելի արդյունք պետք է ունենայի: Ճիշտն ասեմ, այն տարիներին ես չէի հավատում, որ կարող եմ լիովին իրականանալ, որովհետև սովետական համակարգը կար, որի ներսում ես ինձ չէի զգում հարազատ և ես չեմ կարող ասել, որ ինձ նեղացրել են կամ ես ինձ խորթ եմ զգացել: Ես աշխատել եմ ոչ այնքան ինտեսնիվ, որքան՝ երբ սովետը վերջացավ: Ցավում եմ այդ ժամանակի համար, որ կարծում էի, թե այդ համակարգն անվերջ է: Ես երկու իրականությունների միջով եմ անցել՝ սովետական և հետսովետական»: Այն հարցին, թե ամենացանկալի մաղթանքը ումից կուզեր լսեր իր հոբելյանի առթիվ, ասաց. «Ներողություն պետք է խնդրեմ, սենտիմենտալ կարող է հնչել. մաղթանք իմ կնոջից կուզեի լսել, որը չկա»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am