Ես ներկայացնում եմ Հայաստանը, բայց չեմ ներկայացնում Արցախը. Փաշինյան (տեսանյութ)

Մեկ անգամ չէ որ ասել եմ՝ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունն ու չեմ ներկայացնում Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել, այսօր Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվել են՝ ի՞նչ է խոսվել Դավոսում Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանն ու անդրադարձ եղել է արդյոք Արցախին բանակցությունների սեղանին վերադարձնելու թեմային։ «Մեր հանդիպման ընթացքում ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ես ներկայացնում եմ ու կարող եմ բանակցություններում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին, հետևաբար՝ իրենք ինձ չեն ընտրել որպես վարչապետ։ Նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց կառավարությունն, իրենց խորհրդարանը։ Այս պատճառով ես չեմ կարող բանակցություներ վարել Լեռնային Ղարաբաղի անունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով հանդիպման մանրամասներին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց՝ էթիկապես անընդունելի է դուրս գալ ու պատմել ամեն ինչի մասին, ինչ խոսվել է: «Պարզ է, որ լրագրողների, քաղաքացիների համար հետաքրքիր է բոլոր դետալներով իմանալ՝ ինչի մասին էինք մենք խոսում, բայց զուտ էթիկական տեսանկյունից դա անընդունելի է, երբ դուրս են գալիս ու պատմում այն ամենի մասին, ինչի մասին խոսվել է։ Բայց, ընդհանուր առմամբ, բոլորդ գիտեք՝ ինչի մասին ենք մենք խոսել։ Խոսակցությունն ընթանում էր այն սահմաններում, որոնք համապատասխանում են իմ հրապարակային հայտարարություններին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկի հնարավորությանը, ՀՀ վարչապետը նշեց՝ «մեր ԱԳ նախարարները հանդիպում են ու աշխատում այդ ուղղությամբ, դեռևս ոչ մի հստակ բան չկա»։    

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am