Ռուսական «Независимая газета» թերթը հոդված է հրապարակել՝ նվիրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Մոսկվա՝ Եվրասիական տնտեսական միությունում ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ:
Նշվում է, որ ՀՀ վարչապետի մոսկովյան այցի օրակարգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման բացակայությունը մտահոգվելու առիթ է տալիս:
-Ռուսական կողմը, ըստ թերթի հավաստի աղբյուրի, դեռ բավարար մակարդակով չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին: Որոշ հայտարարություններ, մասնավորապես կապված Չինաստանի և Շվեդիայի հետ ռազմաառևտրային հարաբերություններ հաստատելու հետ, իհարկե, աննկատ չեն մնացել Մոսկվայում: Վստահության մակարդակը չէին կարող ավելացնել նաև ՌԴ-ն պատկանող կազմակերպությունների ստուգումը: Ինչպես նաև նախկին չինովնիկների նկատմամբ հարուցված քրեական գործերը, այսպես թե այնպես կապված ռուսական քաղաքական կամ բիզնես շրջանակների հետ: Դրանցից առավել կարևորը՝ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, ըստ խոսակցությունների, Պուտինի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում,-գրում է թերթը:
Նշվում է նաև, որ հայաստանյան հասարակությունը միանշանակ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ղարաբաղյան հակամարտության հնարավոր «հանգուցալուծումը» մոտ ապագայում:
Թերթը գրում է նաև, որ վերջին իրադարձությունների ֆոնին Պուտինի՝ ուրբաթ օրերին ժամանակի «բացակայությունը» կրկնակի կխթանի ՀՀ վարչապետի հասցեին ուղղված քննադատության:
Աղբյուրը՝ Zham.am
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը