Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Յուրի Խաչատուրովի բողոքը. կդիմեն ՄԻԵԴ

ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը: Հայկական ժամանակի հետ  զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանը դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Մեր զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը ստանդրատ որոշում է կայացրել՝ նշելով, որ օրենքի միատեսակ կիրառության խնդիր չկա: Այնինչ, պաշտպանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի առջեւ բազմաթիվ հարցեր են բարձրացվել ինչպես Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, այնպես էլ նրա պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված: «Բացի այդ, ինչպես առաջին ատյանը, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված չէին համարել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասով «հիմնավոր կասկածի» առկայությունը, այսինքն, հաստատել էին, որ նրա առնչությունը առաջադրված մեղադրանքին չի հաստատվել, սակայն գտել էր, որ Խաչատուրովի նկատմամբ կալանքը թույլատրելի է: Այս հարցը նույնպես բարձրացրել էինք, թե արդյոք նման պայմաններում իրավաչափ է կալանավորումը, որին Վճռաբեկ դատարանը ոչ մի ուշադրություն չի դարձրել: Կրկին գործ ունենք ակնհայտ արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտման հետ. որոշ հնչեղություն ունեցող գործերով Վճռաբեկ դատարանը խուսափում է արդարադատություն իրականացնել, եթե Վճռաբեկ բողոք բերողը գլխավոր դատախազությունը չէ: Նաեւ շատ կարեւոր հարցեր էինք բարձրացրել Վճռաբեկ դատարանի առջեւ կալանքի իրավաչափ նպատակի հետ կապված, քանի որ բացահայտված գաղտնալսումների արդյունքում (խոսքը ԱԱԾ տնօերնի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների մասին է,-հեղ.) պարզվեց, որ Խաչատուրովի կալանքը ինքնանպատակ է եղել եւ չի հետապնդել իրավաչափ նպատակ: Այսինքն՝ Խաչատուրովը ըստ ՀՔԾ պետի խոսքերի՝ կալանավորվում է, որպեսզի ցուցմունք տա, խոսի, կամ այլ անձինք սկսեն խոսել: Դա ոչ իրավաչափ նպատակ է, ինչի պարագայում խախատվում է նաեւ Եվրոպական կոնվենցիան: Վճռաբեկ դատարանի առջեւ հարց էինք բարձրացրել, թե արդյո՞ք սույն պարագայում կալանավորումը հետապնդել է իրավաչափ նպատակ, մինչդեռ Վճռաբեկ դատարանը շաբլոնային որոշումներից մեկն է կայացրել՝ այս հարցին եւս որեւէ անդրադարձ չկատարելով: Մենք արդարարությունը կփորձենք գտնել Եվրոպական դատարանում, որովհետեւ գոնե ակնհայտ է, որ կալանավորումը ոչ իրավաչափ նպատակ է հետապնդել»,- մանրամասնեց Միհրան Պողոսյանը: Մեր ճտող հարցին՝ այսինքն գանգատ եք ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Պարտադիր, հենց ՄԻԵԴ-ը մի շարք որոշումներ ունի կայացրած կալանքի ոչ իրավաչափության հետ կապված, սա կոնկրետ այդ հանգամանքն է, քանի որ բազմիցս վարույթն իրականացնող մարմնի պետը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը եւ ակնկալվող դատարանի որոշումը պատճառաբանում է միմիայն Խաչատուրովի եւ այլ անձանց խոսելու նպատակով»: Միհրան Պողոսյանն ասաց, որ այս ամիսների ընթացքում որեւէ քննչական գործողություն Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ չի կատարվել: «Եթե քննչական գործողություն պլանավորվի եւ իրականացվի, ապա մենք պահանջելու ենք, որպեսզի դա տեղի ունենա Խաչատուրովի իրավունքների ամբողջ ծավալի ապահովմամբ, այսինքն՝ եթե առերես հարցաքննություն լինի՝ պահանջելու ենք, որպեսզի նույն պայմաններով ինչ-որ քննիչը, մենք հնարավորություն ունենանք հարցաքննել այն անձանց, որոնց հետ առերեսումներ են նախապատրաստվում»,-հավելեց պաշտպանը: Ճշտմանը՝ իսկ առերեսումներ նախապատրաստվո՞ւմ են, Պողոսյանը դրական պատասխան տվեց: «Քրեական գործի այդ շարժից պատկերացնում ենք, որ այդպիսի գործողություններ պետք է իրականացվեն, հակառակ պարագայում կստացվի, որ մեղադրանքն առաջադրելն էլ էր ինքնանպատակ: Քանի որ մեղադրանքն անհիմն է, վարույթն իրականացնող մամինը պետք է փորձի ինչ-որ ապացույցներ ձեռք բերի եւ դրանց հետ առերեսի մեզ: Հարցին՝ թե գործով նշանակված փորձաքննությունների եզրակացություններ ստացվել են, թե ոչ, Պողոսյանն ասաց, որ որոշ եզրակացություններ ստացվել են. «Որոշ եզրակացությունների ծանոթացել եմ, մեծ հաշվով իմ պաշտպանյալի մեղքը հիմնավորող որեւէ ապացույց փորձաքննության եզրակացությամբ չեմ ստացել, ընդ որում եթե չեմ սխալվում, այդ եզրակացությունները նախկինում քննության արդյունքում գրեթե նույնությամբ հրապարակված են համացանցում: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը 2018-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 2018 թվականի հուլիսի 26-ին մեղադրանք առաջադրվեց Խաչատուրովին՝ սահմանադրական կարգը տապալելու համար, ինչից հետո նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան: Դատարանը Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր միաժամանակ նրա նկատմամբ կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց գրավ եւ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Պաշտպանական կողմը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, դատարանը, սակայն, մերժել էր բողոքը, ինչից հետո բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am