Ո՞րն է Փաշինյանին Բոլթոնի աջակցության գինը

Բանական որևէ մեկի համար կասկած անգամ չի կարող առաջանալ, որ Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ բանակցությունների մեջ է, և արդեն մտել է դետալային քննարկումների դաշտ։ Միայն նիկոլապաշտ հպարտ քաղաքացիները կարող են հավատալ, որ Փաշինյանը Դավոսում պատահաբար է հանդիպել Ալիևին, հետը պատահաբար 1,5ժամ պատմական էքսկուրս արել նրա հետ, որից անմիջապես հետո ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի մատը պատահաբար կպել է հեռախոսին, ու հավաքվել է Փաշինյանի համարը, ու քանի որ զանգը գնացել էր, ուստի Բոլթոնն ու Փաշինյանը խոսել են դեսից–դենից, բայց ոչ Արցախի հարցից։ Իրականությունն այն է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացը խորացել է այնքան, որ Բոլթոնն արդեն հայտարարում է, որ «ԱՄՆ–ն աջակցում է Հայաստանին բարգավաճ ապագա երաշխավորելու Փաշինյանի ջանքերին»։ Փող՝ տարածքների դիմաց ԱՄՆ աջակցությունը Փաշինյանին, բնականաբար, գին ունի։ Ոչ մի պետություն այլ պետության հենց այնպես չի աջակցում, ու դա նորմալ է։ Պետք է, ուրեմն, հասկանալ, թե ինչ գին է պահանջվում հայկական կողմից։ Ելնելով առկա աշխարհաքաղաքական գործընթացների ամերիկյան վեկտորից՝ Հայաստանի բարգավաճմանն աջակցելու գինը Փաշինյանի ներառումն է հակաիրանական, իսկ վերջին հաշվով՝ հակառուսական մեծ նախագիծ։ Նախագիծ՝ հանուն որի ԱՄՆ–ը Սիրիայում զոհաբերեց քրդերին, հանուն որի պատրաստ է Ադրբեջանին աջակցել Արցախի հարցում, և հանուն որի Հայաստանին ֆինանսական միջոցներ են պատրաստվում հատկացնել (խոսվում է մի քանի միլիարդ դոլար աջակցության մասին)։ ԱՄՆ–ը փորձում է սեղմել օղակը ՌԴ–ի շուրջ և ապակայունացնել Իրանում իրավիճակը։ Թրամփի բնական դաշնակիցներն այդ հարցում Թուրքիան ու Ադրբեջանն են։ Թուրքիայի ուզած գինը Սիրիայում վճարված է քրդերի տեսքով, իսկ ահա Ադրբեջանի ուզած գինը՝ դեռ ոչ։ Հասկանալի է, որ Ադրբեջանի ուզածն Արցախն է։ Ու քանի որ ամերիկացիները շտապում են Իրանի հարցում, ուստի շտապեցնում են նաև Փաշինյանին, որին ինչպես Երևանում, այնպես էլ հեռվից Բոլթոնը միշտ տեմպի մեջ է պահում։ Բայց որպեսզի Փաշինյանը կարողանա ապահովել բոլթոնյան պլանի կյանքի կոչումը, նրան ամեն կերպ հիմա աջակցում են ու խոստանում ֆինանսական պարգև, որպեսզի ՀՀ հպարտ քաղաքացիներին, բացի մտրակից, նաև բլիթ տան, կամ բլիթի խոստում։ Դատելով ամենից՝ հիմա Արցախի հարցով բանակցություններն ընթանում են «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևով, որի բաղկացուցիչն է նաև «Փող՝ տարածքների դիմաց»–ը։ Ահա այն գինը, որն առաջարկում է վճարել Բոլթոնը Փաշինյանին՝ «Հայաստանի բարգավաճմանն աջակցելու» դիմաց։ Փաշինյանը դեռ լուռ է։ Նա հասկանում է, որ ինքը կարող է շատ վատ ավարտել, եթե հանկարծ գնա զիջումների, բայց մյուս կողմից էլ իրեն փող է պետք, որպեսզի կարողանա իշխանությունը պահել։ Փաշինյանը լուռ է, բայց ասեղը պարկում չես պահի։ Նա անցած 9 ամիսներին ոչինչ չի արել մեր բանակն ամրացնելու ուղղությամբ, որպեսզի շանտաժներին ու սպառնալիքներին դիմագրավելու ռեսուրս ունենա։ Նա ոչինչ չի արել հանրային միասնություն և հանդուրժողականություն ապահովելու համար, որը կարող էր հսկայական ամրության պաշար տալ իրեն բանակցային սեղանի շուրջ։ Փոխարենը՝ Փաշինյանն ամեն ինչ արել է հայ–ռուսական հարաբերությունները վատացնելու, ՀԱՊԿ–ում մեզ «իզգոյ» սարքելու և Հայաստանին առանց դաշնակից թողնելու համար։ Փաշինյանը պառակտում ու թշնամանք է մտցրել հանրության մեջ։ Ու հիմա կարելի է ողջամիտ կասկած հայտնել, որ քաղաքական հետապնդումները և, մասնավորապես, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բանակի ներկայացուցիչների դեմ արվածը ոչ միայն ու ոչ այնքան անձնական վրեժի, այլ լրիվ ուրիշ նպատակով են արվել։ Արդեն երևում է, թե որ նպատակով։ Այդպես է դա թե ոչ, «հերձումը» ցույց կտա։ Մեկ բան հստակ է՝ Արցախն այն հարցն է, որի հետ կապված ցանկացած սխալ քայլ «քաղաքական անատոմիկ» է օղարկում այդ քայլն անողին։ 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am