Ձեռքերդ հեռու Փայլանից․ Ստրասբուրգից Թուրքիային է դիմել Նաիրա Զոհրաբյանը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից, պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել եւ թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։   Նաիրա Զոհրաբյանն այս մասին տեղեկացնում է  ֆեյսբուքյան էջում. «Ես այսօր ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում ՝ Լեյլա Գյուվենի Էրթուգլու Քուրքչուի, Սելահաթին Դեմիտրասի դեմ: Թուրքիայում Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ 8 պատգամավորի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, որոնց թվում է նաեւ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։ Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ստացվել նաեւ Թուրքիայի նախագահի նստավայրից։ Հերթական անգամ գործի է դրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, որով այդ երկրում լռեցնում եւ բանտերն են նետում այլախոհներին, լրագրողներին, ընդդիմախոսներին։ Այս խայտառակ հոդվածով ժամանակին քրեական գործ հարուցվեց թուրքահայ հայտնի մտավորական եւ լրագրող Հրանտ Դինքի հանդեպ, ով սպանվեց միայն նրա համար, որ հայ էր։ «Թյուրքականությունը վիրավորելու» անհեթեթ հոդվածով նաեւ բազմաթիվ թուրք մտավորականների հանդեպ են հարուցվել կեղծ քրեական գործեր։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Եվրոպական խորհրդարանն ու մեր Վեհաժողովը բազմաթիվ անգամներ անդրադարձել են միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ այդ հոդվածին, սակայն թուրքական քաղաքական էլիտան մնաց անդրդվելի։ Եւ, հարգելի գործընկերներ, ի՞նչ է ասել Գարո Փայլանը, որ Էրդողանն ու թուրքական արդարադատությունը ընկալել են որպես թուրք ազգությանը վիրավորանք։ Իսկ Գարո Փայլանն ընդամենը ներկայացրել է Դիարբեքիր քաղաքում տիրող իրավիճակն ու ասել՝ «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա եւ ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի եւ Մուսոլինիի ժամանակները»։ Ընդամենը սա։ Հիմա, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել, փաստի պարզ արձանագրումը ինչպե՞ս կարող է նսեմացնել թուրք ազգին եւ Թուրքիային։ Բայց, պարզվում է, Էրդողանը որոշել է, որ թուրք ազգն ու համայն Թուրքիան Փայլանի այս նախադասությունից մեծապես նվաստացած ու անարգված են եւ պահանջում է պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից։ Հարգելի գործընկերներ, 21-դարում, երբ թվում էր, թե միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են, մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիայում փորձում լռեցնել ազատ խոսքն ու ազատ միտքը։ Թուրքիան ԵԽ անդամ է եւ ես դիմում եմ, ես խնդրում եմ, ոչ, ես պահանջում եմ մեր Վեհաժողովից թույլ չտալ, որ Գարո Փայլանի և մնացյալ քաղաքական գործիչների հանդեպ տեղի ունենան հակաիրավական գործողություններ եւ պահանջել Թուրքիայից հրաժարվել խայտառակ 301 հոդվածից, որով Թուրքիայում ամեն օր ու ժամ լռեցվում է ազատ խոսքը, ազատ միտքն ու այլակարծությունը»։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպարանափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am