Դավիթ Անանյանը նոյեմբեր ամսին էլ ինքն իրեն 2,7 մլն դրամով է պարգևատրել

ՀՀ ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների՝ նոյեմբեր-դեկտեմբերին ստացած աստղաբաշխական գումարների մասին մեր հրապարակած տեղեկությունները, ինչպես և սպասվում էր, ստվերեց մյուս գերատեսչությունների պարգևատրումները։ Ի տարբերություն մյուս կառույցների, ՊԵԿ-ը հերքեց տեղեկատվությունը, որը, սակայն, ավելի շատ հաստատման էր նման, քան հերքման։ Դատեք ինքներդ․ Tert.am-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել էր․ «Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»։ ՊԵԿ նախագահի բացատրության համաձայն՝ այդ գումարի չափը գոյացել է երկու ամսվա աշխատավարձի, հավելավճարների և պարգևատրումների միավորմամբ: Ի դեպ, մենք հրապարակման մեջ չենք նշել միայն պարգևատրումները, այլ՝ աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը, որի մեջ մտնում են թե՛ աշխատավարձը, թե՛ պարգևատրումը, թե՛ հավելավճարը։ Հունվարի 24-ին Yerevan.Today-ը գրավոր հարցում է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ ամիս առ ամիս, կետ առ կետ տեղեկություն ստանալու համար հիշյալ վճարումների վերաբերյալ։ Իսկ մինչ մեր հարցման պատասխանը ստանալը, այս անգամ հրապարակենք, դարձյալ մեզ հասած տեղեկության համաձայն, հոկտեմբեր ամսին ստացած աշխատավարձային միջոցների չափը։ Նշենք, որ ըստ այդ տեղեկության, պաշտոնյաներն այս գումարները ստացել են նոյեմբեր ամսին՝ որպես հոկտեմբեր ամսվա վճար։

  • ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան — 3 մլն 430 000 ՀՀ դրամ (որից 793 հազարը մեկ ամսվա աշխատավարձ)
  • ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան — 3 մլն 43 000 դրամ
  • ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյան – 2 մլն 640 000 դրամ
  • ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան – 2 մլն 190 000 դրամ
  • ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան – 2 մլն 562 000 դրամ
  • ՊԵԿ նախագահի խորհրդական Սաթինե Գզողյան – 1 մլն 220 000 դրամ
  • ՊԵԿ նախագահի օգնական Էլիզաբեթ Մամիկոնյան – 985 000 դրամ
  • ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյան –770 000 դրամ
Հարկ է նշել, որ պարգևավճարային ֆոնդը գոյանում է հարկային վարչարարության արդյունքում, այսինքն՝ հարկատուներին պատժող ակտերից։ Հ․Գ․ Հաշվի առնելով, տեղեկությունների նկատմամբ մեծ հետաքրքրությունը և տարատեսակ մեկնաբանությունները, նշենք՝ որ մենք նպատակ չունենք վերլուծելու կամ գնահատական տալու այդ «աստղաբաշխական» պարգևատրումներին՝ շա՞տ են, թե՝ քիչ, արժանի՞ մարդիկ են ստացել, թե՝ ոչ։ Մեր նպատակն է տրամադրել տեղեկատվություն, հասարակությանը տեղեկացնել տեղի ունեցողի մասին։ Իսկ վերլուծությունները, որոնք կանենք առաջիկայում, կվերաբերեն բացառապես քաղաքականությանը և ոչ մի դեպքում՝ անձերին և իրենց եկամուտներին։ Կոչ ենք անում ՊԵԿ-ին, ի պատասխան մեր հարցման, հրապարակել ստացած պարգևավճարների և հավելավճարների չափը՝ անուն առ անուն, հատկապես որ, ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի, որը մինչ այդ ղեկավարել է ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության Գործակալությունը, դրանք հրապարակելի են օրենքով։ Yerevan.today

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am