Սաստիկ սառնամանիք , նաև՝ ձնամրրիկ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում և Մոսկվայում/տեսաշար,տեսանյութ/

Մոսկվայում սպասվում են այս ձմռան ընթացքում ամենաուժգին ձյան տեղումներ
Օրերս ԱՄՆ-ում սառնամանիքի պատճառով սառել է Նիագարայի ջրվեժը։ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում սաստիկ սառնամանիքը հանգեցրել է նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի ամենահզոր՝ Նիագարայի ջրվեժի մասնակի սառցակալմանը։ Հայտնելով այս մասին, CNN հեռուստաալիքը հաղորդել է, որ սառցակալման պատճառ կարող էր դառնալ ձնամրրիկը, որին ենթարկվել է այդ տարածաշրջանը։ Նշվում է նաև, որ ՝ հունվարի 22-ին ջերմաստիճանն այնտեղ նվազել է մինչև -20 աստիճանի ըստ Ցելսիուսի։ «Սառը քամին տարածաշրջանում կպահպանվի ևս երկու շաբաթ»,- CNN-ին հաղորդել է օդերևութաբան Մայքլ Գայը։ Ջրվեժը տեսնելու եկած զբոսաշրջիկները լուսանկարում են սառցակեղևով պատված ջուրը։ Նրանցից մեկը նշել է, որ ներկայումս բնապատկերը հիշեցնում է Էլզայի պալատը՝ «Սառը սիրտը» մուլտիպլիկացիոն կինոնկարից։ Սաստիկ սառնամանիքը, սակայն, միայն ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին չէ, որ պատուհասել է։ Ռուսաստանի մայրաքաղաքում ևս սառնամանիք է՝ -17 աստիճան, ջերմաստիճանը Մոսկվայում շաբաթ օրը ևս 2 աստիճանով նվազելու է։ Բացի այդ, առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայի տարածաշրջանում կտեղա ձյուն, որն ամենաուժգինը կլինի ձմռան սկսվելուց ի վեր։ Գերառատ ձյունը կծածկի Մոսկվան առաջիկա հանգստյան օրերին։ Այս մասին «Զվեզդա»-ին պատմել է Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան։ Անբարենպաստ եղանակը մայրաքաղաք կհասնի շաբաթ օրը՝ հունվարի 26-ին, և կպահպանվի երեք օր։ Ձյան տեղումները կուղեկցվեն վայրկյանում մինչև 15 մետր արագությամբ քամու սաստիկ պոռթկումներով, ձնահողմ կբարձրանա։ «Միջերկրական ծովից տաք օդի չափաբաժինների մոտենալու հաշվին երկուշաբթի առավոտյան Մոսկվայում սպասվում են 14-17 միլիմետր տեղումներ։ Եվ դա կլինի ձյուն, ճանապարհներին տեղ-տեղ հնարավոր են ձնակուտակներ»,- նշել է Տ.Պոզդնյակովան։ Օդերևութաբանի խոսքերով, դա կլինի այս ձմռան ընթացքում ամենաառատ ձյունը։ Վերջին անգամ մայրաքաղաքի տարածաշրջանում այդպիսի ձյուն կարելի էր տեսնել միայն 2018թ. դեկտեմբերի 6-ին, երբ տեղացել է 10 միլիմետր ձյուն։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am